Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում ծանր մարտերի մասին

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում ծանր մարտերի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում դաժան մարտերի մասին և տարածքի բնակիչներին կոչ արել խուսափել Լիտանի գետից հարավ ընկած հատվածներ այցելությունից։ X-ի էջում նման գրառում է արել ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչը։ Նա հրատապ զգուշացմամբ դիմել է Լիբանանի հարավի բնակիչներին, հայտնել՝ հարավային Լիբանանում դաժանագույն մարտեր են, որոնց ընթացքում «Հըզբոլլահ»-ի տարրերը օգտվում են քաղաքացիական միջավայրից, օգտագործում քաղաքացիներին՝ իբրև…

Read More
Իրան-Իսրայել զինված հակամարտություն. ժամանակագրություն

Իրան-Իսրայել զինված հակամարտություն. ժամանակագրություն

Իրանը հոկտեմբերի 1-ին Իսրայելի ուղղությամբ շուրջ 400 հրթիռ է արձակել։ 1lurer.am-ը ներկայացնում է Իրան-Իսրայել զինված հակամարտության ժամանակագրությունը։   Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը սկսել է հարձակումն Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի և Ղոդս-ի ուժերի հրամանատարի մահվան։ Իսրայելի բանակը քաղաքացիներին կոչ է արել մնալ ապաստարաններում։   Իսլամական հեղափոխության…

Read More
Իսրայելը լիբանանյան 100 օբյեկտի հարվածներ է հասցրել

Իսրայելը լիբանանյան 100 օբյեկտի հարվածներ է հասցրել

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող 100 օբյեկտի․ ցամաքային ստորաբաժանումները հարձակումներ են գործել երկրի հարավում։ Իսրայելի բանակից հայտնում են, որ ստորաբաժանումները «Հըզբոլլահ»-ի զինամթերքի տասնյակ միավորներ են գտել։

Read More
«Պատասխանը ցավոտ է լինելու»․ Իսրայելի արձագանքն Իրանի հարձակմանը

«Պատասխանը ցավոտ է լինելու»․ Իսրայելի արձագանքն Իրանի հարձակմանը

Իսրայելն Իրանին նախազգուշացրել է, որ կպատասխանի ցանկացած հարձակման և ուղիղ հարվածներ կհասցնի իրանական միջուկային կամ նավթային օբյեկտներին, գրում է Wall Street Journal-ը։ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչն Իրանը կոչել է «ահաբեկիչ-պետություն», որն Իսրայելի վրա հարձակմամբ ցույց տվեց իր «իրական դեմքը»։ Նրա խոսքով՝ հարձակմանը իսրայելական պատասխանը ցավոտ է լինելու։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է․…

Read More
ՄԱԿ անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում

ՄԱԿ անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում

ՄԱԿ անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կհրավիրի Մերձավոր արևելքում իրավիճակի վերաբերյալ․ այն տեղի կունենա հոկտեմբերի 3-ին։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելին ուղղված հրթիռային հարվածների թիրախում միայն ռազմական օբյեկտներն են եղել։ Գերատեսչությունը ՄԱԿ անվտանգության խորհրդին կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելի կողմից «նոր սպառնալիքները» կանխելու համար և հայտարարել․ «Անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է լրացուցիչ պաշտպանական…

Read More
Իսրայելը հայտարարել է՝ կընտրի Իրանին պատասխանելու ժամանակը

Իսրայելը հայտարարել է՝ կընտրի Իրանին պատասխանելու ժամանակը

Իսրայելը կորոշի՝ երբ պատասխանել Իրանին և կցուցադրի իր «զարմանալի հարձակողական հնարավորությունները»։ Նման հայտարարություն է արել Իսրայելի բանակի գլխավոր շտաբի հրամանատարը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իսրայելն այս գիշեր հզոր հարվածներ կհասցնի՝ ի պատասխան Իրանի հարձակման։

Read More
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի ղեկավարն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի ղեկավարն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի ղեկավարը Իրանի հարձակումից հետո օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել Թել-Ավիվում, նշված է բանակի տարածած հայտարարության մեջ։ Իրանական հրթիռների առնվազն 80 տոկոսը Իսրայելին ուղղված հարվածների առաջին ալիքի ընթացքում խոցել է թիրախները, հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի հարավ-արևմուտքում գտնվող Աշկելոն քաղաքի մոտակա գազային հարթակներին

Read More
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումը «հետևանքներ կունենա»

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումը «հետևանքներ կունենա»

Սկսվել է Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման երկրորդ ալիքը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Իսրայելի հրթիռակոծումը տեղի է ունենում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանով։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումը «հետևանքներ կունենա»․ իսրայելցի զինվորականները ծրագրեր ունեն։

Read More
Ադրբեջանը հարևան Հայաստանի նկատմամբ դրսևորում է ռազմատենչ և սպառնալից պահվածք. Փոլ Գավան

Ադրբեջանը հարևան Հայաստանի նկատմամբ դրսևորում է ռազմատենչ և սպառնալից պահվածք. Փոլ Գավան

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Իռլանդիան ներկայացնող Փոլ Գավանն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով քննարկման ժամանակ նա ասել է.    «Ես ցանկանում եմ մեր մեծ մտահոգությունը հայտնել Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի կողմից սեփական քաղաքացիներին ավելի ու ավելի ճնշելու շարունակական ձգտման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում…

Read More
Իրանն Իսրայելի ուղղությամբ հրթիռներ է արձակել

Իրանն Իսրայելի ուղղությամբ հրթիռներ է արձակել

Իրանը Իսրայելի ուղղությամբ շուրջ 400 հրթիռ է արձակել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը սկսել է հարձակումն Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի և Ղոդս-ի ուժերի հրամանատարի մահվան։

Read More
Իրանը նախատեսում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին. CNN

Իրանը նախատեսում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին. CNN

Իրանը նախատեսում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Լիբանանի հարավում իսրայելական գործողության և «Հըզբոլլահի» առաջնորդի սպանության՝ CNN-ին և NBC-ին հայտնել են աղբյուրները: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ը ակտիվորեն աջակցում է Իսրայելի պաշտպանության նախապատրաստմանը և զգուշացրել են, որ «ուղիղ ռազմական հարձակումը» «լուրջ հետևանքներ կունենա Իրանի համար»: Միաժամանակ, ըստ NBC-ի, Թեհրանը հասկացրել է Վաշինգտոնին, որ…

Read More
Շվեյցարիան և Իտալիան վերագծում են սահմանը սառցադաշտերի հալոցքի պատճառով

Շվեյցարիան և Իտալիան վերագծում են սահմանը սառցադաշտերի հալոցքի պատճառով

Շվեյցարիան և Իտալիան վերագծում են Ալպերում իրենց սահմանի մի մասը՝ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած՝ սառցադաշտերի հալոցքի պատճառով: Տուժած տարածքի մի մասն անցնում է Մատերհորնի՝ Եվրոպայի ամենաբարձր գագաթներից մեկի ստորոտով, մոտ է մի շարք հայտնի լեռնադահուկային հանգստավայրերին:   Շվեյցարա-իտալական սահմանը հիմնականում անցնում է սառցադաշտերի լեռնաշղթաներով կամ հավերժական ձյան տարածքներով, սակայն հալոցքի պատճառով սառցադաշտերի չափի կտրուկ անկում…

Read More
«Հըզբոլլահը» հրթիռակոծել է Թել Ավիվի արվարձանները, հութիները՝ Թել Ավիվն ու Էյլաթը

«Հըզբոլլահը» հրթիռակոծել է Թել Ավիվի արվարձանները, հութիները՝ Թել Ավիվն ու Էյլաթը

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը «Ֆադի-4» հրթիռներով հարված է հասցրել իսրայելական Գլիլոտ ռազմակայանին և Թել Ավիվի մոտ գտնվող «Մոսադ» հետախուզական ծառայության շտաբին՝ հաղորդում է Al-Mayadeen հեռուստաալիքը: The Times of Israel-ը հայտնում է, որ երկու մարդ թեթև վիրավորվել է Լիբանանից կենտրոնական Իսրայելի վրա հարձակումների հետևանքով։ Եմենի հութի ապստամբներն էլ անօդաչու սարքերով հարձակվել են ռազմական օբյեկտների վրա Յաֆայի շրջանում…

Read More
Բայդենը կարող է առաջ մղել ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի հայտը

Բայդենը կարող է առաջ մղել ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի հայտը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է համաձայնել արագացնելու Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի կարգավիճակը, նախքան հունվարին նախագահի պաշտոնը լքելը՝ գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը։ Բայդենը կնախագահի Ուկրաինայի և նրա դաշնակիցների հանդիպումը Գերմանիայում հոկտեմբերի 12-ին՝ հիշեցրել է պարբերականը։ Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ում Զելենսկու և Բայդենի բանակցությունից հետո։ ԱՄՆ նախագահը հրապարակայնորեն պաշտպանում է Ուկրաինայի…

Read More
Aselsan-ը Ադրբեջանին կմատակարարի հսկման համակարգեր և հրթիռներ Akıncı անօդաչու թռչող սարքերի համար

Aselsan-ը Ադրբեջանին կմատակարարի հսկման համակարգեր և հրթիռներ Akıncı անօդաչու թռչող սարքերի համար

Թուրքական պաշտպանական մատակարար Aselsan-ն Ադրբեջանին կմատակարարի Aselflir-500 էլեկտրաօպտիկական հսկողության և ուղղորդման համակարգեր, ինչպես նաև կառավարվող Tolun հրթիռներ՝ հայտնում է Minval-ը՝ հղում անելով The Defense Post-ին։ Երկու համակարգերն էլ նախատեսված են Բաքվի կողմից վերջերս ձեռք բերված Akıncı հեռահար անօդաչու թռչող սարքը վերազինելու համար: Aselflir-500 համակարգը նախատեսված է հետախուզման, հսկողության և թիրախավորման համար: Այն համալրված է բարձր…

Read More
Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի դատավճիռը

Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի դատավճիռը

Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կկատարի 2023 թվականի հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձի նկատմամբ սահմանված պատիժը։ Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն զինված ներխուժել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և կրակել էր անվտանգության ղեկավարի վրա, վիրավորել ևս երկուսին: Հարձակվողը դատապարտվել է մահապատժի: Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտնել է, որ ներկայումս կողմերը բանակցություններ են…

Read More
Ռուսական կողմը հարված է հասցրել Խերսոնի շուկային. կան զոհեր

Ռուսական կողմը հարված է հասցրել Խերսոնի շուկային. կան զոհեր

Ռուսական զորքերը գնդակոծել են Խերսոնը, հարվածի տակ է հայտնվել քաղաքի կենտրոնում գործող շուկան՝ հայտնում են իշխանությունները: Շրջանային դատախազության տվյալով՝ յոթ մարդ է զոհվել, Ռուսաստանը չի մեկնաբանել հարվածների և զոհերի մասին տեղեկությունները։ Խերսոնի հանդեպ Ուկրաինան վերահսկողությունը վերականգնել է 2022 թվականի աշնանը, և այդ ժամանակից ի վեր քաղաքը փաստացի եղել է առաջնագծում: Դնեպրի մյուս կողմում ռուս զինվորականներն…

Read More
Հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ-ն հրատապ կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակը

Հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ-ն հրատապ կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակը

Երկուշաբթի Ստրասբուրգում հաստատվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի վերջնական օրակարգը, որը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը։ 81 կողմ, 33 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրակարգում ընդգրկված է հրատապ բանավեճ՝ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով: Օրակարգի քննարկման ժամանակ որոշ անդամներ դեմ են արտահայտվել այդ հարցին անդրադառնալուն։ Վրաստանի ներկայացուցիչ Գիվի Միկանաձեն կասկածի տակ…

Read More
Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները փոխանցում է Մարկ Ռյուտեին

Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները փոխանցում է Մարկ Ռյուտեին

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հանձնման պաշտոնական արարողությունից հետո նրանք ելույթ կունենան կազմակերպության աշխատակիցների առջև։ Այնուհետև Ռյուտեն իր առաջին ասուլիսը կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է…

Read More
Երևանում ԵԱՏՄ-ին Թեհրանի անդամակցության մասին առաջարկ եմ հնչեցնելու. Իրանի փոխնախագահ

Երևանում ԵԱՏՄ-ին Թեհրանի անդամակցության մասին առաջարկ եմ հնչեցնելու. Իրանի փոխնախագահ

Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը Հայաստան մեկնելուց առաջ հայտարարել է, որ Երևանում ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության մասին առաջարկ է հնչեցնելու: Արեֆն ընդգծել է, որ իրանական կողմի սկզբունքային ռազմավարությունը հարևանների ու տարածաշրջանի երկրների հետ համագործակցության խորացումն է:

Read More
ՑԱՀԱԼ-ը պաշտոնապես հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին

ՑԱՀԱԼ-ը պաշտոնապես հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հայտարարել է Լիբանանում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Այն ստացել է «Հյուսիսի նետեր» անվանումը։ «Մի քանի ժամ առաջ ՑԱՀԱԼ-ը սկսել է սահմանափակ, տեղային և թիրախային ցամաքային հարձակումները՝ հիմնվելով հարավային Լիբանանում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքի և օբյեկտների մասին հետախուզական տեղեկատվության վրա։ Թիրախները տեղակայված են սահմանից ոչ հեռու գտնվող գյուղերում և Իսրայելի հյուսիսային համայնքների համար անմիջական…

Read More
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել, հայտնում է Կիոդո գործակալությունը։ Ավելի ուշ Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատները վարչապետ ընտրության հարցով քվեարկություն կկազմակերպեն։ Կառավարության ղեկավարի պաշտոնում, որպես կանոն, առաջադրվում են կուսակցությունների ղեկավարները:

Read More
ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Լիբանանում Իսրայելի գործողությանը

ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Լիբանանում Իսրայելի գործողությանը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը գիշերը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի իր գործընկերոջ՝ Յոավ Գալանտի հետ: Այնուհետև Օսթինը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պաշտպանություն ՑԱՀԱԼ-ի կողմից Լիբանանի հարավում իրականացվող ցամաքային գործողության։ «Մենք համաձայնել ենք սահմանի երկայնքով հարվածային ենթակառուցվածքների ապամոնտաժման անհրաժեշտության շուրջ, որպեսզի «Հըզբոլլահը» չկարողանա 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ոճով հարձակումներ իրականացնել Իսրայելի հյուսիսային բնակավայրերում»,- ասել է…

Read More
Լիբանանին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 95 մարդ է զոհվել,  172-ը՝ վիրավորվել

Լիբանանին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 95 մարդ է զոհվել, 172-ը՝ վիրավորվել

Առնվազն 95 մարդ զոհվել և 172-ը վիրավորվել է Լիբանանի տարածքին Իսրայելի հասցրած զանգվածային հարվածների հետևանքով: Այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են գրանցվել Հարավային և Բեկաա արվարձաններում։ Միայն Բեյրութում առնվազն չորս մարդ է զոհվել, նույնքան մարդ վիրավորվել է։ Լիբանանյան տելեգրամ-ալիքների տվյալով՝ Բեյրութի հարավային ավարձանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերը 7 հարված…

Read More
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ հարված է հասցրել իսրայելական ուժերին

«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ հարված է հասցրել իսրայելական ուժերին

«Հըզբոլլահ»-ը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ շարժման զինյալները հարված են հասցրել իսրայելական ուժերին սահմանամերձ անտառային շրջանում։ Բախման վերաբերյալ այլ տեղեկություններ և հաստատող փաստեր դեռ չկան:

Read More
ՑԱՀԱԼ-ը Բեյրութի հարավային արվարձանի որոշ շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել

ՑԱՀԱԼ-ը Բեյրութի հարավային արվարձանի որոշ շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել

Իսրայելական բանակն արաբերեն դիմել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Էլ-Լեյլակի և Հարեթ Հրեյք թաղամասերի բնակիչներին։ ՑԱՀԱԼ-ը նրանց կոչ են արել լքել մի շարք շենքեր, որոնց առաջիկա ժամերին ավիահարվածներ են հասցվելու, հաղորդում է Al Jadeed հեռուստաալիքը:

Read More
Իսրայելի նախարարների կաբինետը հաստատել է Լիբանանում սահմանափակ ցամաքային գործողության անցկացումը. Sky News Arabia

Իսրայելի նախարարների կաբինետը հաստատել է Լիբանանում սահմանափակ ցամաքային գործողության անցկացումը. Sky News Arabia

Իսրայելում քիչ առաջ ավարտվել է նախարարների կաբինետի նիստը: Sky News Arabia-ի տվյալով՝ կաբինետը պաշտոնապես հաստատել է Լիբանանի տարածքում սահմանափակ ցամաքային գործողության անցկացումը: Հաղորդվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այժմ փակ հանդիպում է անցկացնում բարձրաստիճան զինվորականների հետ:

Read More
Լիբանանը 5 կիլոմետր հետ է քաշել իր զորքերն Իսրայելի հետ սահմանից.Reuters

Լիբանանը 5 կիլոմետր հետ է քաշել իր զորքերն Իսրայելի հետ սահմանից.Reuters

Լիբանանի բանակի ստորաբաժանումները իսրայելա-լիբանանյան սահմանից 5 կմ հետ են քաշվել՝ Իսրայելի հնարավոր ռազմական գործողության հետ կապված: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի անվտանգության ծառայություններում իր աղբյուրներին: Նշվում է, որ լիբանանյան կողմը թիկունք է տեղափոխել նաև սահմանին գտնվող 8 դիտակետերի իր զինծառայողներին: 

Read More
Իսրայելցի հատուկջոկատայինների խմբերը սկսել են Լիբանանի սահմանին առանձին առաջադրանքների կատարումը

Իսրայելցի հատուկջոկատայինների խմբերը սկսել են Լիբանանի սահմանին առանձին առաջադրանքների կատարումը

Լիբանանում Իսրայելի ցամաքային գործողությունը կարող է սկսվել արդեն այսօր և, հավանաբար, այն կտևի մի քանի օր։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Վերջինիս տվյալով՝ Իսրայելի իշխանություններն արդեն ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման զինյալներին հրեական պետության հետ սահմանից հետ մղելու գործողությունը կարող է սկսվել սեպտեմբերի 30-ին՝ երեկոյան։ Ռազմական գործողությունները կձգվեն…

Read More
Իսրայելը ծրագրում է ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում. ԶԼՄ-ներ

Իսրայելը ծրագրում է ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում. ԶԼՄ-ներ

Լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին ծանուցել են, որ ծրագրում են սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում և շուտով այն կարող է սկսվել: Նշվում է, որ Իսրայելի ծրագրած արշավը կկենտրոնանա սահմանի երկայնքով «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքների չեզոքացման վրա՝ իսրայելական սահմանամերձ բնակավայրերին սպառնացող վտանգը վերացնելու համար։ Այսօր ավելի վաղ շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Քասեմը հայտարարել է,…

Read More