Վանկուվերում փառատոնի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր
Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենան մխրճվել է փառատոնի ժամանակ հավաքված ամբոխի մեջ, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է տեղի ոստիկանությունը X-ի իր միկրոբլոգում: «Մարդիկ են զոհվել և վիրավորվել այն բանից հետո, երբ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ոստիկանությունից հայտնել են որ վարորդը ձերբակալվել է, սակայն միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։
