ԵՄ-ն վճռական է տրամադրված՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղությանը և համագործակցության ամրապնդմանը. Գրոնո
Եվրամիությունը ներկա իրավիճակը դիտարկում է որպես նոր պատմական հնարավորություն Հարավային Կովկասի համար՝ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն վճռական է տրամադրված՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության առաջմղմանը և ամրապնդելու համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ: ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ Բրյուսելի համար առանցքային ռազմավարական շահ է…
