Իրանի արձագանքը Լարակ կղզում ԱՄՆ-ի հարվածին
Արձագանքելով Լարակ կղզում երկու հրթիռային կայանքի վրա ամերիկյան հարվածներին՝ ԻՀՊԿ-ն սպառնացել է, որ ԱՄՆ-ն «կվճարի դրանց համար ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ճակատում»: Հայտարարությունը տարածել է իրանական Fars պետական լրատվական գործակալությունը։ ԻՀՊԿ-ի հետ կապված իրանական Tasmin գործակալությունն էլ հայտնել է, որ ամերիկյան կողմը հարվածել է ԱԹՍ-ով, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:…
