Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնին մեղադրել է իբր «կողմնակալ հայամետ մոտեցման» համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնին մեղադրել է իբր «կողմնակալ հայամետ մոտեցման» համար

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որ Փարիզը ուս-ուսի կանգնած է Հայաստանի վարչապետի կողքին, որը գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ: Այխան Հաջիզադեի խոսքով՝ դա «կողմնակալ հայամետ մոտեցում է»: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Բաքուն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել իբր «ապակառուցողական գործունեությունը» Հարավային Կովկասում:

Read More
Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը. Կոբախիձե

Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը. Կոբախիձե

Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը՝ շնորհիվ կառավարության պրագմատիկ քաղաքականության։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում իր ելույթում։ «Մենք լավատեսորեն ենք տրամադրված և հավատում ենք, որ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու Վրաստանի ցանկությունը կիրականացվի մինչև 2030 թվականը»,- ասել է Կոբախիձեն։ Նա նաև խոստացել է…

Read More
Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը

Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ելույթում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը: «Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր պատրաստ ենք տրամադրել տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ, որը կնպաստի երկրների միջև համագործակցությանը և վստահությանը՝ ետևում թողնելով մեր տարաձայնությունները», — ասել է Կոբախիձեն: Նա հավելել է, որ…

Read More
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդիպում կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդիպում կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպումը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։ Նախքան Բայդենի հետ բանակցությունները, նախատեսված է նաև Մակրոնի հանդիպումն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Ավելի…

Read More
Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության Լիբանանում

Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության Լիբանանում

Իսրայելի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Լիբանանում ցամաքային զորավարժության նախապատրաստման մասին: Օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին և ցամաքային մանևր են նախապատրաստում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին՝ բրիգադային բանակային զորավարժություններին հետևելու ժամանակ ժամանակ: «Իսրայելական բանակը կանգ չի առնում, կործանիչներն ամբողջ…

Read More
Իսրայելը խոցել է «Մոսադի» շտաբի ուղղությամբ արձակված «Հըզբոլլահի» հրթիռը

Իսրայելը խոցել է «Մոսադի» շտաբի ուղղությամբ արձակված «Հըզբոլլահի» հրթիռը

Համապարփակ պատերազմի սպառնալիքի պայմաններում «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, այդ թվում՝ մեկ հեռահար հրթիռ, ինչի հետևանքով օդային տագնապի շչակներ են հնչել Թել Ավիվում և կենտրոնական Իսրայելում: The Times of Israel-ը նշել է, որ դա խմբավորման ամենահեռահար հարվածն էր գրեթե մեկ տարվա փոխադարձ հարձակումների ընթացքում: Իսրայելը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են Լիբանանից…

Read More
Ռուսաստանը ԵՄ-ին նավթ է մատակարարում ծովով՝ շրջանցելով պատժամիջոցները. Greenpeace

Ռուսաստանը ԵՄ-ին նավթ է մատակարարում ծովով՝ շրջանցելով պատժամիջոցները. Greenpeace

Greenpeace բնապահպանական կազմակերպության տվյալով՝ Ռուսաստանը մի քանի շաբաթ շարունակ հում նավթ է առաքել անմիջապես եվրոպական նավահանգիստներ՝ շրջանցելով ԵՄ պատժամիջոցները։ Այդ մասին են վկայում GPS արբանյակային համակարգի տվյալները՝ ըստ Greenpeace-ի հետաքննության, որը ձեռք է բերել DW-ն: Հետաքննության տվյալով՝ այդ փոխադրումներում հիմնականում ներգրավված են հունական բեռնափոխադրող ընկերությունների նավեր, որոնց մի մասը դասվում է այսպես կոչված ռուսական «ստվերային…

Read More
Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը

Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը

Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Ըստ կառավարության՝ որոշումը կայացվել է՝ կանխելու հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն ու դրա հնարավոր բարդությունները:

Read More
Ռուսական զորքերը շրջապատում են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ուգլեդարը. BBC

Ռուսական զորքերը շրջապատում են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ուգլեդարը. BBC

Դոնեցկի մարզի հարավում գտնվող Ուգլեդար քաղաքը պաշտպանող ուկրաինական ստորաբաժանումների վիճակը գնալով բարդանում է։ Ռուսական առաջխաղացող ստորաբաժանումները շրջանցում են քաղաքը հարավ-արևմուտքից և հյուսիս-արևելքից, և այն արդեն կիսաշրջափակման մեջ է հայտնվել՝ լրջորեն սպառնալով նյութատեխնիկական ապահովմանը, հաղորդում է BBC-ն։ Ռազմական փորձագետները նշել են, որ «Ուկրաինական զինված ուժերը միաժամանակ հարձակվում են Կուրսկի վրա և պաշտպանվում են արևելքում ու հարավում։…

Read More
Շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ. Շալվա Պապուաշվիլի

Շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ. Շալվա Պապուաշվիլի

Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության դեսպանության կազմակեպած միջոցառմանը ներկա է եղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ և ընդգծել, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, որոնք հիմնված են դարավոր մշակութային կապերի, ավանդույթների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ «Ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանի և Հայաստանի միջև երկարաժամկետ…

Read More
Հավատարիմ ենք ՀՀ և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Գերմանիայի ԱԳՆ

Հավատարիմ ենք ՀՀ և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարարությունն X-ի իր էջում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: «Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը կրկին դարձավ ռազմական հակամարտության թատերաբեմ։ Հազարավոր մարդիկ իրենց տներից փախան Հայաստան: Այդ ժամանակից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես աշխատում են կողք կողքի ապրելու համար և սկսել են խաղաղ բանակցությունները։ Մենք հավատարիմ ենք երկու երկրի ինքնիշխանությանն…

Read More
Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում, հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները։ Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։ Նա կրկին հայտարարել է. «Տարբեր երկրների կողմից Հայաստանին ռազմական աջակցության ուժեղացումը վնասում է տարածաշրջանային անվտանգությունը»։

Read More
Քամալա Հարիսը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ կշարունակի աջակցել տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում

Քամալա Հարիսը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ կշարունակի աջակցել տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածո Քամալա Հարիսը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առիթով: Նա նշել է, որ այս կարևոր օրը նշելուն զուգահեռ հարկավոր է միշտ հիշել նաև Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ «Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար», — ընդգծել է Հարիսը: Փոխնախագահը շեշտել է, որ…

Read More
Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են գործակցության հեռանկարը

Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են գործակցության հեռանկարը

Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները: Ջեյհուն Բայրամովը և Անդրիյ Սիբիհան քննարկել են երկկողմ հարաբերությունները, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության հեռանկարը։   Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների և Բաքվում կայանալիք COP29-ի շրջանակում Բաքվի և Կիևի շփումների վերաբերյալ։

Read More
Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը. Էրդողան

Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը. Էրդողան

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանին:   «Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը և հույս ունենք, որ ամենակարճ ժամկետում աշխատանքները լավ լուրերով ավարտին կհասցվեն։ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում էլ փոխադարձաբար դրական քայլեր ենք անում։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում գրանցվելիք զարգացումները Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վրա էլ դրական ազդեցություն կունենան»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Read More
Պուտինը պարտվում է պատերազմում, քանի որ Ուկրաինան մնում է ազատ. Բայդեն

Պուտինը պարտվում է պատերազմում, քանի որ Ուկրաինան մնում է ազատ. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթում անդրադարձել է Ուկրաինայում ընթացող պատերազմին, Գազայում իրավիճակին և Իսրայելի ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողություններին: «Ես կոչ եմ անում բոլորին՝ կանգնել Ուկրաինայի կողքին։ Պուտինը պարտվում է պատերազմում, քանի որ Ուկրաինան մնում է ազատ: Նա փորձել է թուլացնել ՆԱՏՕ-ն, սակայն ՆԱՏՕ-ն այսօր ավելի միասնական է, քան…

Read More
Թբիլիսիի մերձակայքում մեկնարկել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունը

Թբիլիսիի մերձակայքում մեկնարկել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունը

Թբիլիսիի մերձակայքում գտնվող ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժական կենտրոնի զորավարժարանում տեղի է ունեցել «ETERNITY 2024» բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը: Հաղորդվում է, որ զորավարժության շտաբային և դաշտային բաղադրիչներին մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ Խողովակաշարերի ռազմավարական պաշտպանության դեպարտամենտի և «Վրացական երկաթուղու» ներկայացուցիչները: Նշվում է, որ զորավարժությունը նպատակ ունի «բարելավելու միջգերատեսչական համակարգումը…

Read More
Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ լայնածավալ ռազմական հարձակումները. Զախարովա

Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ լայնածավալ ռազմական հարձակումները. Զախարովա

Մոսկվան խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ իրականացվող լայնածավալ ռազմական հարձակումները՝ ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ Նա անթույլատրելի է որակել հարձակումները, որոնց զոհ են դառնում քաղաքացիական անձինք: «Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը կկանխի հետագա արյունահեղությունը և պայմաններ կստեղծի իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն տեղափոխելու համար»,- ընդգծել է…

Read More
Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում. Human Rights Watch

Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում. Human Rights Watch

Երրորդ տարին անընդմեջ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն անցկացվում է բռնատիրական պետությունում, որը լրջորեն սահմանափակում է խոսքի և խաղաղ հավաքների ազատությունը՝ նշված է Human Rights Watch-ի հաղորդագրության մեջ: «Ադրբեջանում COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում և հստակ ուղերձ հղեն, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները պահանջում են անկախ ձայների նշանակալի մասնակցություն»,-…

Read More
Բոգդանովն ու Հաջիևը հաստատել են Մոսկվայի և Բաքվի արտաքին քաղաքական սերտ համակարգման նպատակադրումը

Բոգդանովն ու Հաջիևը հաստատել են Մոսկվայի և Բաքվի արտաքին քաղաքական սերտ համակարգման նպատակադրումը

Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հանդիպումը Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակում: Զրուցակցները հատուկ ուշադրություն են դարձրել Մերձավոր Արևելքում իրավիճակին,…

Read More
Բայդենը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակը

Բայդենը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանին: Հանդիպման օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում իրավիճակը, Իսրայել-Լիբանան լարվածությունը թուլացնելու ուղիները և Գազայում հրադադար հաստատելու հնարավորությունը։   Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանը հայտարարել է՝ իր երկիրն «անդրդվելի հանձնառություն ունի»՝ աշխատելու Միացյալ Նահանգների հետ և խորացնելու դաշնակիցների միջև ռազմավարական գործընկերությունը:…

Read More
Փեզեշքիանն ու Միշելը երկխոսության և համագործակցության պատրաստակամություն են հայտնել

Փեզեշքիանն ու Միշելը երկխոսության և համագործակցության պատրաստակամություն են հայտնել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագհ Շառլ Միշելի հետ։   Հանդիպման ընթացքում, Իրանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Փեզեշքիանը նշել է, որ երկրի նոր կառավարությունը նպատակ ունի ընդլայնելու փոխըմբռնումը, համերաշխությունն ու համագործակցությունը:   Փեզեշքիանը դատապարտել է Իսրայելի գործողությունները, նշել՝ Թել Ավիվը փորձում է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ: Նա ընդգծել է, որ…

Read More
ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները փոփոխելու փորձերն անընդունելի են. Բլինքենի ելույթը

ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները փոփոխելու փորձերն անընդունելի են. Բլինքենի ելույթը

Նյու Յորքում ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարը: Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ այսօր ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները՝ երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը քանդելու կամ հիմնովին փոփոխելու փորձերն անընդունելի են։    «Կառույցի անդամ ոչ մի երկիր իրավունք չունի ուժով վերագծել մյուս երկրի սահմանները կամ ճնշել սեփական ժողովրդին։ Մենք նաև դեմ ենք տարբեր…

Read More
Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու

Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն ժամանել է Բաքու՝ մասնակցելու ADEX ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին: Իտալական պատվիրակությանը դիմավորել են պաշտպանության նախարարի տեղակալ Ագիլ Գուրբանովը և նախարարության ղեկավար կազմը: Այցի շրջանակում կքննարկվեն Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարները:

Read More
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասնում է 500-ի

Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասնում է 500-ի

«Հըզբոլլահը» պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսին, թիրախում են եղել ռազմական բազաները և օդանավակայանները՝ հայտնում են արաբական լրատվամիջոցները: Հայֆա նավահանգստային քաղաքում հրթիռային տագնապ է հայտարարվել: Լիբանանից հրթիռակոծությունների ֆոնին Իսրայելում մինչև սեպտեմբերի 30-ը արտակարգ դրություն է սահմանվել:   Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» շուրջ 1300 թիրախի: Պայթյուն է լսվել Լիբանանի…

Read More
Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի կապերն ավելի կզարգանան

Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի կապերն ավելի կզարգանան

Նյու Յորքում ՄԱԿ 79-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները: Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկու երկրի հարաբերությունները, Մերձավոր Արևելքում իրավիճակը, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։   Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ Էրդողանն ընդգծել է Պաղեստինում և Լիբանանում Իսրայելի ագրեսիայի դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևորությունը։ Նախագահները նաև…

Read More
Իրանի համար առաջնահերթությունը հարևաններն են․ Փեզեշքիան

Իրանի համար առաջնահերթությունը հարևաններն են․ Փեզեշքիան

Խաղաղությունն ու անվտանգությունը պետք է աշխարհում փոխարինեն արյունահեղությանն ու պատերազմին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ հավելելով, որ Իրանն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են աշխարհի ԶԼՄ-ները, և հայտնելով, որ իր երկիրը պատրաստ է ապրել ամբողջ աշխարհի հետ՝ խաղաղ ու անվտանգ։ «Մեր հայացքը երկրին, տարածաշրջանին ու աշխարհին պարզ է ու թափանցիկ․ երբ ես առաջադրվում էի Իրանում…

Read More
Լիբանանը հայտնել է մոտ 300 զոհի մասին «Հըզբոլլահի» վրա իսրայելական ամենամեծ հարձակման հետևանքով

Լիբանանը հայտնել է մոտ 300 զոհի մասին «Հըզբոլլահի» վրա իսրայելական ամենամեծ հարձակման հետևանքով

Երկուշաբթի Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման դիրքերին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, այդ թվում՝ 21 երեխա, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ Լիբանանի բնակիչները սկսել են իրենց հեռախոսներում տարհանման մասին ձայնագրություններ ստանալ Իսրայելից: Ըստ AP-ի՝ իսրայելական ծառայություններն ավելի քան 80 հազար նախազգուշական զանգ են կատարել՝ լիբանանցիներին կոչ են անելով «անհապաղ» տարհանվել բոլոր այն…

Read More
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին արգելվել է հաղորդակցության տեխնիկական միջոցներ օգտագործել. Reuters

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին արգելվել է հաղորդակցության տեխնիկական միջոցներ օգտագործել. Reuters

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արգելել է իր զինծառայողներին օգտագործել հաղորդակցության ցանկացած տեխնիկական միջոց՝ Լիբանանում փեյջերների մի շարք պայթյուններից հետո: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ Իրանի անվտանգության ծառայությունների երկու բարձրաստիճան ներկայացուցիչներին հղումով։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ ԻՀՊԿ-ը լայնածավալ գործողություն է իրականացնում՝ ստուգելու բոլոր սարքավորումները: Ըստ աղբյուրի՝ սարքերի մեծ մասը կա՛մ ինքնաշեն է եղել, կա՛մ ներմուծվել է…

Read More
Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Եվրոպական երկրները ինչ-որ պահի պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ և մտածեն նոր աշխարհակարգի մասին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում կայացած խաղաղության միջազգային համաժողովի ժամանակ: «Մենք փորձում ենք զարգացնել եվրոպական քաղաքական հանրությունը, բայց պետք է մտածենք Եվրոպայի կազմակերպման նոր ձևի մասին, այնուհետև վերաիմաստավորենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները՝ մտածելով այս մայրցամաքում խաղաղության մասին»,-…

Read More