Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության արգելք է սահմանել։ Այսպիսի հայտարարություն է արել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։ Դիվանագետի խոսքով՝ Թեհրանի որոշումը չպետք է կասկածի տակ դրվի։ «Իրանը երբեք և ոչ մի պարագայում չի գնա…

Read More
Էրդողանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր

Էրդողանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։   Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:   Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով կշարունակեն խորացնել համագործակցությունը։

Read More
Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը

Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը

Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը, ավելի քան 3400 մարդ վիրավորվել է՝ հայտնել են լրատվամիջոցները: Մարտի 28-ին 7,7 և 6,4 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարի կենտրոնական հատվածում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայից մոտ 17,2 կմ հեռու, որն ունի մոտ 1,5 միլիոն բնակիչ, փլուզվել են շենքեր:

Read More
Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը. Վենս

Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը. Վենս

Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը Դանիայից և հետագա խաղաղ միացումը ԱՄՆ-ին՝ առանց ռազմական ուժի կիրառման՝ Գրենլանդիա կատարած այցի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:  Փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը «կհարգի անկախ Գրենլանդիայի ինքնիշխանությունը», ռազմական ուժ չի օգտագործի Գրենլանդիան գրավելու համար, բայց կարող է օգտագործել իր զինված ուժերը՝ պաշտպանվելու…

Read More
ԱՄՆ-ն ու Դանիան կարող են միասին աշխատել Գրենլանդիայի հարցի շուրջ. Ռասմուսեն

ԱՄՆ-ն ու Դանիան կարող են միասին աշխատել Գրենլանդիայի հարցի շուրջ. Ռասմուսեն

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքե Ռասմուսենը Դանիայի հասցեին ԱՄՆ փոխնախագահի հնչեցրած մեղադրանքներից հետո, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Դանիան կարող են միասին աշխատել Արկտիկայի անվտանգության ուղղությամբ: Ռասմուսենն ասել է, որ թեև իրենց դուր չի գալիս Վաշինգտոնի մեղադրանքների հնչերանգը, այնուամենայնիվ առկա են բազմաթիվ ուղիներ, որպեսզի ԱՄՆ-ն ավելի ծանրակշիռ ներկայություն ունենա Գրենլանդիայում՝ 1951 թվականի պաշտպանական…

Read More
ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը

ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը

ԱՄՆ Մանհեթենի շրջանային դատարանը 21 օրով դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «Ամերիկայի ձայնը» փակելու փորձերը՝ հայտնել է The New York Times-ը: Ավելի վաղ «Ամերիկայի ձայն»-ի աշխատակիցները և արհմիությունները հայց էին ներկայացրել դատարան, որում ասվում է, որ ԱՄՆ իշխանություններն իրենց գործողություններով խախտել են լրագրողների խոսքի ազատության իրավունքները։ Ինչպես նշում է Reuters-ը, դատարանի որոշման մեջ…

Read More
Դնեպրում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Դնեպրում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերն այս գիշեր հարվածային անօդաչուներով հարձակվել են Դնեպրի վրա։ Քաղաքում հրդեհներ են բռնկվել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ այրվել է 4 առանձնատուն, ևս առնվազն 10-ը վնասվել է։ Վնասվել են նաև  բազմահարկ շենքեր, պահեստներ, ավտոտնակներ և ավտոմեքենաներ: Զոհվել է 4 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։ Տուժածներից 13-ը հոսպիտալացվել են։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալով՝…

Read More
Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են: «Մենք, իհարկե, ունենք հրադադարի մասին պայմանավորվածություն էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ։ Մենք ունենք հրադադար Սև ծովում առևտրային նավերի նկատմամբ, որը գրեթե պատրաստ է։ Եվ երբ մենք հասնենք այդ կետին, մենք կաշխատենք Ուկրաինայում հրադադարի հաջորդ փուլի վրա»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան: Նա…

Read More
Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ երկրի համար շատ-շատ վատ բաներ տեղի կունենան: «Իրանը բարձր տեղ է զբաղեցնում իմ՝ այն բաների ցուցակում, որոնց ես ուշադրությամբ հետևում եմ: Ինչպես գիտեք՝ վերջերս նրանց նամակ եմ ուղարկել և ասել՝ դուք պետք է ընտրություն կատարեք. կա՛մ մենք կխոսենք, կա՛մ շատ…

Read More
Օրենսդրական ռիսկերի առկայության դեպքում Զելենսկին պատրաստ չէ ԱՄՆ հետ համաձայնագիր ստորագրել

Օրենսդրական ռիսկերի առկայության դեպքում Զելենսկին պատրաստ չէ ԱՄՆ հետ համաձայնագիր ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգտակար հանածոների մասին համաձայնության տեքստը կնայի, երբ իրավապահները վերլուծեն այն՝ հաշվի առնելով դրանում առկա օրենսդրական սպառնալիքները։ Այդ մասին Զելենսկին հայտնել է ճեպազրույցի ընթացքում։ «Ես դեռ չեմ կարդացել, իսկ պատգամավորները գիտեն, թե ինչ կլինի համաձայնության մեջ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Նա նաև անդրադարձել է ամերիկա-ուկրաինական համաձայնության «կարմիր գծերին»։ «Եթե մեզ համար ռիսկային…

Read More
Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Թրամփն առաջընթաց է նկատել

Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Թրամփն առաջընթաց է նկատել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Թրամփը նման պնդում է արել Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Եվ, կարծում եմ, մենք հասնում ենք առաջընթացի։ Սակայն կողմերի միջև բավականաչափ անբարյացակամ վերաբերմունք կա»,- ասել է նա։ Թրամփը նաև հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի…

Read More
ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը նոր՝ 17-րդ, պատժամիջոցների փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ։ Այդ մասին հայտնել է EUobserver-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։ Աշխատանքն «սկսվել է, բայց այն շատ վաղ փուլում է», ասել է աղբյուրներից մեկը: Մեկ այլ զրուցակցի խոսքով՝ կողմերն «առաջարկների են սպասում» Եվրահանձնաժողովից։ Երրորդ դիվանագետը նշել է, որ Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը (EEAS) և ԵՀ-ն աշխատում են փաթեթի ուղղությամբ: «Առաջարկները…

Read More
Ձերբակալվել է Էքրեմ Իմամօղլուի փաստաբանը

Ձերբակալվել է Էքրեմ Իմամօղլուի փաստաբանը

Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալված և պաշտոնանկ արված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ստամբուլի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավոր Թուրան Թաշքըն Օզերը։ «Հերթական անօրինականությունը, ձերբակալվել է Ստամբուլի մեր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը»,- գրել է Օզերը X-ի իր էջում։ X սոցիալական ցանցում դրա դեմ բողոքել է…

Read More
Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը Մյանմարում և Թաիլանդում ավելանում է

Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը Մյանմարում և Թաիլանդում ավելանում է

Մյանմարում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 144 մարդ, զոհերի թիվը կարող է աճել, հայտարարել է երկրի Պետական ​​վարչական խորհրդի նախագահ, վարչապետ և ավագ գեներալ Մին Աուն Հլայնը։ Նա նշել է նաև, որ 700-ից ավելի մարդ է վիրավորվել, 300-ն էլ համարվում են անհետ կորած: Բանգկոկում էլ երկրաշարժի զոհերի թիվը հասել…

Read More
Պուտինին չի կարելի հաղթող դարձնել. Ֆարաջ

Պուտինին չի կարելի հաղթող դարձնել. Ֆարաջ

Բրիտանական աջ ծայրահեղական «Ռեֆորմ» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը համաձայն չէ Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որին նա սովորաբար աջակցում է։ «Միանգամայն ճիշտ է խաղաղության ձգտելը, բայց չի կարելի այնպիսի խաղաղություն ունենալ, որը Պուտինին վերածի հաղթողի, այնպես որ, ես հիմա 100 տոկոսով համաձայն չեմ Թրամփի թիմի հետ, բոլորովին՝ ոչ»,- ասել է Ֆարաջը…

Read More
Էրդողանը և Պուտինը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Էրդողանը և Պուտինը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ուկրաինական պատերազմը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Նշվում է, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Պուտինին Ուկրաինայում հրադադարի հաստատման, այդ թվում՝ բանակցություններ կազմակերպելու հարցում: «Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Նախագահ Էրդողանը…

Read More
Անօդաչու սարքերը կրկին հարձակվել են Էնգելսի վրա

Անօդաչու սարքերը կրկին հարձակվել են Էնգելսի վրա

Մարտի 28-ի գիշերը ռուսական շրջաններում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 78 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Օդանավերի ժամանման և թռիչքների սահմանափակումներ են մտցվել Սարատովի օդանավակայանում։ Մարզի Էնգելս քաղաքում օդային հարվածի ազդանշան է հնչել, ժամանակ առ ժամանակ պայթյուններ են լսվել։ Սարատովի նահանգապետը հայտնել է անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի մասին։ Սարատովն ուկրաինացիների թիրախում…

Read More
Ուժգին երկրաշարժ Մյանմայում և Թաիլանդում. փլուզվել են շենքեր

Ուժգին երկրաշարժ Մյանմայում և Թաիլանդում. փլուզվել են շենքեր

Ուրբաթ 7,7 և 6,4 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի կենտրոնական հատվածում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայից մոտ 17,2 կմ հեռու, որն ունի մոտ 1,5 միլիոն բնակչություն, փլուզվել են շենքեր, զոհերի մասին տեղեկություններ չկան: Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում: Բանգկոկում երկրաշարժի պատճառով կառուցվող երկնաքեր է փլուզվել, փլատակներում է հայտնվել 43 բանվոր:

Read More
ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի բոլոր ռեսուրսների վրա

ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի բոլոր ռեսուրսների վրա

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանքային գործարքի նախագիծը, որը Կիևը ստացել է  մարտի 23-ին, պարունակում է շատ ավելի ագրեսիվ պահանջներ Վաշինգտոնից՝ վերահսկելու Ուկրաինայի հանքային պաշարները և էներգետիկ ակտիվները: Սակայն փաստաթղթում անվտանգության երաշխիքներ չկան։ Այս մասին գրել են Financial Times-ը և Bloomberg-ը։ Երկու լրատվամիջոցներն էլ նշել են, որ իրենց խմբագրությունները կարողացել են ծանոթանալ գործարքի նախագծին։ Հստակեցվում…

Read More
Իրանը պատասխանել է Թրամփի նամակին

Իրանը պատասխանել է Թրամփի նամակին

Թեհրանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նամակին, հաղորդել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Դոնալդ Թրամփի նամակին Իրանի պաշտոնական պատասխանն ուղարկվել է չորեքշաբթի՝ Օմանի միջոցով»,- ասել է նա։ Վերջինիս խոսքով՝ պատասխան նամակում շարադրված է Իրանի տեսակետն ընթացիկ իրավիճակի և ԱՄՆ նախագահի նամակում առկա թեզերի մասին։

Read More
Ստամբուլում ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ

Ստամբուլում ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ցույցերը չեն դադարում: Երեկ ևս դրանք ուղեկցվել են բախումներով: Իրավապահները մահակներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել: Բերման ենթարկվածների թիվը պաշտոնական տվյալով հասնում է 2000-ի:    Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված…

Read More
«Ազատություն ռադիոկայան» մեդիակորպորացիայի ֆինանսավորումը վերականգնվել է

«Ազատություն ռադիոկայան» մեդիակորպորացիայի ֆինանսավորումը վերականգնվել է

ԱՄՆ-ի Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը հետ է կանչել «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» մեդիակորպորացիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին որոշումը: Գործակալությունից ընդգծել են, որ իրենց իրավունք են վերապահում ապագայում դադարեցնել ֆինանսավորումը, եթե նման որոշումը համարվի տեղին և օրինական: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին հրամանագիր էր ստորագրել USAGM-ի և մի շարք այլ կառավարական կառույցների գործունեության զգալի կրճատման մասին:

Read More
Մեծ Բրիտանիան Երևանին ու Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Մեծ Բրիտանիան Երևանին ու Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Այդ մասին նշված է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության փոխդեսպան Դիրդրի Բրաունի հայտարարության մեջ: «Սա պատմական պահ է, և մենք կոչ ենք անում կողմերին՝ հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը: Այս խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի ավարտը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու և ընդհանուր առմամբ անվտանգության…

Read More
Անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին փոխադարձաբար ընդունելի չէ. Զախարովա

Անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին փոխադարձաբար ընդունելի չէ. Զախարովա

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հետ կապված գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը տարբեր մակարդակներում բազմիցս հնչեցվել է՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Եթե կարճ ձևակերպենք՝ անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին փոխադարձաբար ընդունելի չէ: Դրանք, բարեբախտաբար կամ ցավոք, միմյանց բացառող երևույթներ են՝ հստակ չափանիշներով, և ոչ քաղաքական կամ գաղափարական տեսանկյունից»,- հստակեցրել է Զախարովան:

Read More
Համաշխարհային օրակարգի շատ հարցերում Մոսկվայի և Երևանի մոտեցումները համընկնում են. Զախարովա

Համաշխարհային օրակարգի շատ հարցերում Մոսկվայի և Երևանի մոտեցումները համընկնում են. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Հայաստանը փորձում է ակտիվացնել կապերը Ռուսաստանի հետ: «Մենք շարունակում են բազմաբնույթ քաղաքական երկխոսությունը։ Մենք մշտական կապի մեջ ենք երկու երկրների առաջնորդների հետ։ ՀՀ վարչապետն ընդունել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Մոսկվա այցելելու հրավերը: Կայացել են արտգործնախարարների կառուցողական բանակցությունները։ Վերջերս տեղի…

Read More
Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել

Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել: Նշվում է, որ փաթեթը կներառի ավիացիոն ռումբեր, կառավարվող հրթիռներ և համապատասխան սարքավորումներ: Պենտագոնից նշել են, որ Վաշինգտոնը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը, ինչն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ ազգային շահերի համար։ Գերատեսչության տվյալով՝ ամերիկյան աջակցությունը հնարավորություն կտա Իսրայելին ամրապնդել երկրի…

Read More
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ Փարիզ-Անկարա երկխոսության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա երկրների հարաբերությունների վրա։ «Թուրքիան և Ֆրանսիան բազմաթիվ ոլորտներում գործակցության ներուժ ունեն․ խոսքը, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության մասին է»,- նշել է Էրդողանը։ Նա հավելել է՝ Սիրիայի դեմ ԵՄ…

Read More
Շոլցը Սիրիայի նախագահին հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցելու երկրի վերականգնմանը

Շոլցը Սիրիայի նախագահին հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցելու երկրի վերականգնմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Այն տևել է մոտ մեկ ժամ: Գերմանիայի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Շոլցը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը, որպեսզի այն ազատ և անվտանգ հայրենիք դառնա սիրիացի ժողովրդի բոլոր խմբերի համար: Նրա խոսքով՝ Բեռլինն այդ ուղղությամբ սերտորեն կհամագործակցի եվրոպական և միջազգային…

Read More
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Իրանի նավթարդյունաբերության դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցներն Էսմայիլ Բաղաեին անվանել է միանգամայն չարդարացված և միջազգային չափանիշներին հակասող։ «ԱՄՆ նոր վարչակազմի որոշումները խոչընդոտում են տնտեսական գործընկերների հետ մեր օրինական առևտուրը: Նման միակողմանի գործողությունների հետևանքների պատասխանատուն լինելու է ամերիկյան կողմը»,- նշել է պաշտոնյան: Իրանի գերագույն…

Read More
Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից. Կալաս

Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից. Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիր Կայա Կալասը հայտարարել է, որ Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից։ «Ռուսաստանն այլևս չի կարող էներգիան օգտագործել որպես շանտաժի գործիք։ Սա ազատության և եվրոպական միասնության հաղթանակն է»,- գրել է Կալասը X-ի իր միկրոբլոգում։ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանությունները հայտարարել են, որ անցումը…

Read More