Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ
Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ՝ դա պատճառաբանելով երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ: Կղզու շուրջ տեղակայվել են զորքեր, ռազմանավեր, կործանիչներ և հրետանի: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ծյանը նշել է՝ այս գործողություններն անհրաժեշտ են երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչպես նաև վճռական պատասխան են արտաքին ուժերի գործողություններին, որոնք փորձում են օգտագործել Թայվանը Չինաստանին զսպելու նպատակով, զինում…
