Կիպրոսում գտնվող բրիտանական ավիաբազան անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել
Կիպրոսի Ակրոտիրի բնակավայրում գտնվող բրիտանական ռազմաօդային ուժերի բազան անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի խոսքով՝ բազան կրել է աննշան նյութական վնասներ։ Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ակրոտիրիի ավիաբազան ենթարկվել է երկու անօդաչու թռչող սարքի հարձակման, որոնցից մեկը խոցվել է։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել էր,…
