Ռուսաստանը շարունակում է ձգձգել պատերազմը. Զելենսկի
Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ միայն սեպտեմբերի սկզբից ի վեր ռուսական ուժերն ավելի քան 1300 անօդաչու թռչող սարք, գրեթե 900 ավիառումբ և մինչև 50 տարբեր տեսակի հրթիռներ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ: Վերջին օրերին հարվածներ են հասցվել Խարկովին, Օդեսային, Խերսոնին, Կիևին, Զապորոժիեին, Լվովին և այլ բնակավայրերի: Նրա խոսքով՝ այս գիշեր ևս թիրախավորվել է երկրի քաղաքացիական ենթակառուցվածքը:…
