ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն մինչև ապրիլի 11-ը պատժամիջոցներից ազատել է մինչև մարտի 12-ը նավերում բեռնված ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքը։ Լիցենզիան, որը թույլ է տալիս կատարել համապատասխան գործարքներ, հրապարակվել է հինգշաբթի՝ մարտի 12-ին, երկրի ֆինանսների նախարարության կայքում: Գերատեսչության նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփն այդ որոշումը կայացրել է «համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությունն ապահովելու և ցածր գները պահպանելու…
