Իսրայելն ու Լիբանանը համաձայնության չեն գալիս բանակցությունների անցկացման հարցում
Կիպրոսում նախատեսված իսրայելա-լիբանանյան բանակցությունները չեն կայացել։ Բեյրութը պնդում է, որ հանդիպումից առաջ ռազմական գործողությունները պետք է ժամանակավորապես դադարեցվեն: Մինչդեռ Իսրայելը կարծում է, որ նման քայլի հնարավորությունը պետք է քննարկվի բանակցություններում և վստահ է, որ երկխոսություն կարելի է անցկացնել ռազմական գործողություններին զուգահեռ: Բանակցությունների ժամանակ կողմերը քննարկելու էին լիբանանյան շիա «Հըզբոլլահ» խմբավորման դեմ ռազմական գործողությունը կասեցնելու հնարավորությունը։…
