Թուրքիան Ֆրանսիային մեղադրել է իր դատական գործընթացներին միջամտելու փորձի համար
Անկարան Փարիզին մեղադրել է Թուրքիայում իրականացվող դատական գործընթացներին միջամտելու փորձի համար: Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարության մտահոգությանը մի շարք թուրք ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ադանայի, Անթալիայի, Ադըյամանի քաղաքապետների ձերբակալությունների առնչությամբ: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից թուրքական իշխանություններին կոչ էին արել հարգել սեփական քաղաքացիների ու ընդդիմադիր պատգամավորների իրավունքները՝ ապահովելով արդար դատավարության ու խոսքի ազատության իրավունքի իրացումը։…
