Կաննը կարգելի 1000-ից ավելի ուղևորով զբոսաշրջային նավերի մուտքը նավահանգիստ
2026 թվականի հունվարից ֆրանսիական Ռիվիերայի շրջանում կսահմանափակվի հատկապես մեծ չափերի զբոսաշրջային նավերի մուտքը և ուղևորների ամենօրյա իջեցումը՝ մարդկանց կուտակումն ու շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու համար: Աշխարհի գլխավոր կինոփառատոնի տունը՝ Կանն հանգստավայրը, միացել է ավելորդ զբոսաշրջության աճող գլոբալ հակազդեցությանը և «խիստ կանոններ» է մտցրել զբոսաշրջային նավերի համար, գրում է Euronews-ը: Հաջորդ տարվանից նավահանգիստ կթույլատրվի մտնել միայն…
