Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ
Իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ԻՀՊԿ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, հաղորդում են իրանական Mehr և Isna գործակալությունները։ Times of Israel-ը նույնպես հայտնում է Բաղերիի մահվան մասին՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության ուժերի ներկայացուցչին։ Բացի այդ, հարվածի հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և կորպուսի մի քանի այլ բարձրաստիճան սպաներ,…
