Թբիլիսիի տոնավաճառում բռնկված հրդեհը տեղայնացվել է
Առավոտյան Թբիլիսիի երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող շուկայում բռնկված խոշոր հրդեհը տեղայնացվել է, ներկայումս աշխատանքներ են տարվում այն լիովին մարելու համար, հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` հրկիզվել են հագուստի, մրգերի, բանջարեղենի և այլ ապրանքների պահեստները։ Կրակն ընդգրկել է մոտ 15 հազար քառակուսի մետր տարածք։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Այնուամենայնիվ, հիվանդներին…
