
Վարդավառի Տոնը Ծուղրութի «Մայր Եկեղեցում». Ախալցիխեում կազմակերպվել էր ուխտագնացություն
2025 թ. հուլիսի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսավորությամբ տոնեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը՝ հայտնի որպես Վարդավառ։ Տոնի կապակցությամբ Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի հրաշագործ «Մայր Եկեղեցի», որը գտնվում է Ծուղրութ գյուղի բարձունքում։ Ամեն տարի Վարդավառի օրը հարյուրավոր ուխտավորներ են այցելում սուրբ վայր՝ մասնակցելու Սուրբ Պատարագին, աղոթելու և կիսելու հոգևոր ոգեշնչումը։ Տոնական պատարագը գլխավորել է…