Ախալցխայում կառուցվում է կինոակումբ և մեդիա գրադարան
Ախալցխայի Ռուսթավելի փողոցում սկսվել է կինոակումբի և մեդիա գրադարանի շինարարությունը։ Նախագծի շրջանակներում կառուցվելու է ժամանակակից չափանիշներին համապատասխանող երկհարկանի շենք։ Տարածքը կբարեկարգվի և կտեղադրվի լուսավորություն։ Շենքը կներառի 250 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ, կինոդահլիճ և մեդիա գրադարան։ Ենթակառուցվածքային աշխատանքներն իրականացվում են պետական և տեղական բյուջեների համաֆինանսավորմամբ։
