Բուլղարիան պատրաստ է 2026-ի հունվարի 1-ից անցնել եվրոյի. Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Բուլղարիան պատրաստ է 2026 թվականի հունվարի 1-ից անցնել եվրոյի: «Եվրոյի շնորհիվ Բուլղարիայի տնտեսությունը կուժեղանա, կավելանան եվրագոտու գործընկերների հետ առևտրի ծավալը, օտարերկրյա ուղղակի ներդրումները, ֆինանսների հասանելիությունը, որակյալ աշխատատեղերը և իրական եկամուտները: Բուլղարիան իր օրինական տեղը կզբաղեցնի եվրոգոտու կազմում որոշումների կայացման գործում»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ակնկալվում է, որ…
