Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար մեր օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում. Թուրքիայի նախագահի աշխատակազմ
Թուրքիան փակել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բանիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում։ Այդ մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնից։ Նշենք, որ Նեթանյահուն Ադրբեջան կայցելի մայիսի 7-11-ը: Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ Թուրքիան կբացի օդային տարածքը Իսրայելի վարչապետի…
Կարծում եմ՝ կունենանք ԱՄՆ-ի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը. Թրամփ
Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ հարցազրույցում չի բացառել, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է անկում ապրել։ «Ամեն ինչ կարող է պատահել, բայց կարծում եմ՝ կունենանք մեր երկրի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում «ամեն ինչ հրաշալի կլինի», նույնիսկ եթե «անցումային շրջանում» տնտեսությունը կարճ ժամանակով անկում ապրի։ …
Մեդվեդեւը սպառնում է ոչնչացնել Կիեւը վախենալով ուկրաինական հարվածից
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ արձագանք հրադադարի առաջարկին. Պեսկով
Զատկին, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոնական օրերին հրադադար հայտարարելու ռուսական նախաձեռնության նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության ուղիներ գտնելու Կիևի պատրաստակամության ստուգումն էր՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը։ «Մենք Կիևից ակնկալում ենք ոչ երկիմաստ, այլ վերջնական հայտարարություններ, իսկ գլխավորը՝ տոնական օրերին հակամարտության ապաէսկալացիային ուղղված գործողություններ»,- նշել է Դմիտրի Պեսկովը: Նա Ուկրաինայի…
Զենքի ամենամեծ ներմուծողը Ուկրաինան է, արտահանողը՝ Միացյալ Նահանգները
Ուկրաինան համարվում է զենքի ամենամեծ ներկրողը. ցուցանիշը վերջին 10 տարում աճել է 100 անգամ: 155 տոկոսով աճել են նաև Եվրոպական երկրների գնումները: Զենքի ամենամեծ արտահանող է համարվում Միացյալ Նահանգները: Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը զեկույց է հրապարակել համաշխարհային սպառազինության միտումների մասին, զեկույցի համահեղինակն անդրադարձել է նաև մեր երկրին: Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան
Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան
Թուրքիան հինգ տարի անց Թուրքմենստանից բնական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում բնական ռեսուրսների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ: «Այս տարվա մարտից մենք թուրքմենական գազը Թուրքիա ենք տեղափոխում Իրանի տարածքով։ Մեր նպատակն է հինգ տարի հետո Թուրքմենստանից բնական գազ ներկրել Կասպից ծովի հատակով անցկացված խողովակներով»,- ընդգծել է նա։…
Իսրայելը հարվածել է Դամասկոսի մերձակայքի ռազմական օբյեկտներին
Իսրայելը կրկին հարվածել է Սիրիային: ԶԼՄ-ները գրում են, որ ավիահարվածներ են հասցվել Դամասկոսում և մայրաքաղաքի արվարձաններում գտնվող ռազմական օբյեկտներին և Թուրքիայի հետ կապ ունեցող ուժերին: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ մեկ քաղաքացիական անձ է զոհվել, կան տուժածներ: Երեկ էլ Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ տեղեկացնելով Դամասկոսում նախագահական պալատի մոտ գտնվող թիրախին…
Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ
Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ՝ նշել են ՀՀ արտգործնախարարությունից: «Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը»,- ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի՝ X-ի գրառման մեջ: ՀՀ ԱԳՆ-ից հիշեցրել են մամուլի ազատության…
Թրամփը զայրացած է Պուտինի վարքից եւ որոշում է կայացրել պատժել նրան
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, հաղորդում է քաղաքային ոստիկանությունը։ Տուժել է առնվազն վեց մարդ։ Սև ամենագնաց Mercedes-ի վարորդը ձերբակալված է։
Գերագույն ռադա է ներկայացվել ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը
Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադա է ներկայացրել բնական պաշարների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը։ Դրանից բացի ներկայացվել նաև համաձայնագրի տեքստը։ «Կառավարությունը հույս ունի ստանալ խորհրդարանականների աջակցությունն այս համաձայնագրի արագ վավերացմանը»,- իր Telegram ալիքում գրել է վարչապետ Դենիս Շմիհալը։ Ավելի վաղ խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ վավերացման քվեարկությունը նախատեսվում է անցկացնել մայիսի 8-ին։…
Լիբանանի նախագահը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ին չիրականացնել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձեր
Լիբանանի նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը զգուշացրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը՝ չիրականացնել տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելուն ուղղված գործողություններ։ «Լիբանանը չպետք է ծառայի որպես տարածաշրջանում կայունությունը խաթարելու հարթակ: Իշխանությունները չեն հանդուրժի այն գործողությունները, որոնք երկիրը ներքաշում են պատերազմների մեջ»,- հայտարարել է նախագահը: Երկրի Գերագույն պաշտպանության խորհուրդը պահանջել է պատասխանատվության ենթարկել Լիբանանի տարածքից հրթիռներ արձակելու մեջ ներգրավված բոլոր անձանց…
Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Սլովակիայում, Եթովպիայում, Իռլանդիայում և Սուրբ Աթոռում Վրաստանի նորանշանակ դեսպանների հետ
Դիվանագիտական առաքելությամբ մեկնելուց առաջ Միխեիլ Կավելաշվիլին հանդիպում է ունեցել Սլովակիայում, Եթովպիայում, Իռլանդիայում և Սուրբ Աթոռում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանների հետ։ Այս տեղեկատվությունը տարածել է Միխեիլ Կավելաշվիլիի մամուլի ծառայությունը։ «Միխեիլ Կավելաշվիլին շնորհավորեց դիվանագետներին նշանակման կապակցությամբ և մաղթեց հաջողություններ ապագա գործունեության մեջ։Կոնստանտինե Քվաչակիձեն, Գիա Մաճարաձեն, Սոֆիո Քացարավան և Դավիթ Մեքվաբիշվիլին նշանակվել են Սլովակիայի Հանրապետությունում, Եթովպիայի…
Վրաստանում մինչև մայիսի 5-ը սպասվում է անձրև և անկայուն եղանակ
Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ Վրաստանում մայիսի 2-ի վերջից մինչև մայիսի 3-ի վերջը, իսկ երկրի արևելյան մասում մայիսի 4-ից մինչև մայիսի 5-ի առավոտը սպասվում են անձրևներ, որոշ վայրերում առատ, հնարավոր է կայծակ, կարկուտ և ուժեղ քամի։ Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ սպասվող տեղումները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում՝ արագ հեղեղումների,…
Ադրբեջանը մեղադրել է Ռուսաստանին կիբեռհարձակման համար
Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը հայտարարել է, որ 2025 թվականի փետրվարի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցների վրա կիբեռհարձակումը կազմակերպվել էր Ռուսաստանից: «Հարձակումը բարձր տեխնիկական մակարդակով իրականացրել է APT29 կիբեռլրտեսական խումբը (Cozy Bear, հայտնի է նաև որպես Midnight Blizzard և The Dukes), որը կապված է ռուսական կառույցների հետ։ Սա ցավալի է…
Ուկրաինայի 2 շրջանում ՌԴ ԶՈՒ հարձակման հետևանքով 31 մարդ է վիրավորվել
Մայիսի 2-ի գիշերը Ռուսաստանի ԶՈՒ ստորաբաժանումները նոր հարձակում են իրականացրել Ուկրաինայի Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերի ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր տեսակի մոտ 150 դրոն, հաղորդում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Նշվում է, որ Ուկրաինայի արևելյան, հյուսիսային և կենտրոնական հատվածներում ՀՕՊ ուժերը խոցել են 64 գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Տեղական իշխանությունները հայտնում են 31 վիրավորի մասին Զապորոժիեի և…
Ուկրաինայի զինված ուժերը Սևաստոպոլի վրա իրականացրել են ԱԹՍ-ներով ամենամասշտաբային հարձակումներից մեկը. Ռազվոժաև
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղրիմի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին: Նախարարության տվյալներով՝ գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 89-ը՝ Ղրիմի, ևս 23-ը՝ Սև ծովի ջրային տարածքի վրա։ Հակաօդային պաշտպանության ուժերը և նավատորմը հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի այս տարվա ամենազանգվածային հարձակումը Սևաստոպոլի վրա,…
Հայաստանն 9 հորիզոնականով բարելավել է դիրքերը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս – 2025» զեկույցը, որի համաձայն՝ լրատվամիջոցների ազատությունը մտահոգիչ անկում է ապրում աշխարհի շատ մասերում, և ԶԼՄ-ների թուլացման պատճառներից մեկը, չնայած հաճախ թերագնահատվում է, տնտեսական ճնշումն է։ RSF Index տնտեսական ցուցիչով չափված տվյալները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա լրատվամիջոցները գտնվում են իրենց խմբագրական անկախությունը պահպանելու…
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի նախագահական պալատի մերձակայքում
Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին։ Այս մասին մայիսի 2-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ համատեղ հայտարարության մեջ։ «Սա հստակ ազդանշան է Սիրիայի իշխանություններին։ Մենք թույլ չենք տա սիրիական զորքերի տեղակայումը Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզական համայնքին»,- փաստաթղթից մեջբերում է արել Reuters-ը։ Գործակալության…
Եկել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը. Թեմի Բրյուս
Միացյալ Նահանգներն այլևս միջնորդի դեր չի խաղա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ «Եկել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ջանքեր կգործադրի խաղաղություն հաստատելու համար, սակայն այժմ հակամարտության ելքի համար Մոսկվայից և Կիևից «կոնկրետ գաղափարներ» են պահանջվում: «Աշխարհում կան ուրիշ շրջաններ էլ,…
Թեհրանը ձգտում է ԱՄՆ հետ տարաձայնությունները կարգավորել բանակցելով․ Իրանի ԱԳՆ
Իրանը նախկինի պես ձգտում է իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցության հերթական փուլի հետաձգումը։ «Օմանի և ԱՄՆ գործընկերների հետ համատեղ մենք որոշում ենք կայացրել լոգիստիկ և տեխնիկական պատճառներով հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանի կողմից կարող եմ ասել՝ որևէ փոփոխություն չկա…
Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի ձեռքբերումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի ու նավթաքիմիական արտադրանքի ձեռքբերումները՝ հակառակ դեպքում սպառնալով երկրորդային պատժամիջոցներով։ «Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր ձեռքբերումները պետք է հենց այս պահին դադարեցվեն։ Ցանկացած երկիր կամ անձ, որ Իրանից ձեռք է բերում նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի ցանկացած քանակություն, անհապաղ կենթարկվի երկրորդային պատժամիջոցների»,- գրել է նախագահը Truth…
Հայաստանում մեկ ամյա տեռորի մեկնարկը տրված է
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Ամերիկյան պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը. Իրանի ԱԳՆ
Թեհրանից մեկնաբանել են Վաշինգտոնի նոր պատժամիջոցները, որոնք տարածվում են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Թուրքիայում գործող յոթ կազմակերպության վրա՝ իրանական նավթի վաճառքով զբաղվելու համար: Իրանական կողմին անհանգստացնում է, որ պատժամիջոցները սահմանվել են միջուկային գործարքի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ֆոնին: Իրանի արտաքին գործերի նախարարությունը «թշնամական, անօրինական, դաժան և անմարդկային» է որակել Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունը: ԱԳՆ խոսնակը…
Ախալքալաքի մշակույթի տան վերանորոգումը շարունակվում է
Ախալքալաքի մշակույթի տան և գրադարանի հիմնովին վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Ամբողջովին փոխարինվել են լուսամուտներն ու դռները։ Նախկինների փոխարեն տեղադրվել են նոր, ժամանակակից լուսամուներ։ Հիմնովին վերանորոգվումեն սան-հանգույցները, լուսավորությունը և առաստաղը։ Գրադարանում ևս կատարվում է սենյակների ձևափոխություն և կոսմետիկ վերանորոգում։ Շենքը կունենա նոր համերգի դահլիճ նախատեսված 100 հանդիսատեսի։ Վերանորոգման աշխատանքները կատարում է «Աբուլ» կազմակերպությունը։ Աշխատակիցները տեղի բնակիչներ…
Արցախի դեմ պատերազմի կազմակերպչին Բալասանյանը նամակ է գրել
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են
Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են: Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ Ստամբուլի կենտրոնական հատվածները փակ են, երթևեկությունը կաթվածահար է: Ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են եղել, հաղորդվում է ավելի քան 300 մարդու ձերբակալության մասին։ Հայտնի է, որ ցույցերը կազմակերպել են մի շարք արհմիություններ և հասարակական կազմակերպություններ: Քաղաքացիները փորձել են հասնել Թաքսիմ հրապարակ, որտեղ, սակայն, բողոքի ակցիաներն արգելված…
Եթե ՀՀ-ն ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր ձեռնարկի, մենք կպաշտպանենք մյուս անդամ պետությունների շահերը. Աղասանդյան
Հայաստանը ԵԱՏՄ-ի կարևոր մասնակից է, ուստի մեզ չեն կարող չանհանգստացնել Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված Երևանի քայլերը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը: Նրա խոսքով՝ հայ գործընկերների հետ շփումների ընթացքում պարզաբանում են ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելու անհնարինությունը: «Երևանում լավ են հասկանում ԵԱՏՄ-ին մասնակցելու օգուտներն ու դրանից դուրս գալու դեպքում բացասական…
Կիևը գործընկերների հետ կքննարկի Ուկրաինայի անվտանգության հարցը. Զելենսկի
Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևն առաջիկայում հանդիպումներ կունենա գործընկերների հետ: Նրա խոսքով՝ օրակարգում է լինելու Ուկրաինայի անվտանգության հարցը: Զելենսկին շեշտել է՝ հարկավոր է հասնել լիակատար և անվերապահ հրադադարի՝ սկզբնական շրջանում գոնե առնվազն 30 օրով։ «Միայն այդ դեպքում կարելի է անցնել բանակցությունների։ Պատրաստ ենք երկխոսության՝ ցանկացած ձևաչափով։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր հարձակումները»,- հավելել է…
