Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան երկրորդ անգամ է ընտրվել Եվրախորհրդարանի նախագահ։ Եվրախորհրդարանի առաջին նիստի ընթացքում Մեցոլայի թեկնածությանը կողմ է քվեարկել 562 պատգամավոր: Նրա մրցակիցը Իսպանիայի ներկայացուցիչ, «Պոդեմոս» կուսակցության անդամ Իռենե Մոնտերոն էր: Քվեարկությունից հետո իր ելույթում Մեցոլան պատգամավորներին կոչ է արել միավորվել և աշխատել «բոլորի համար Եվրոպա» ստեղծելու ուղղությամբ: Մեցոլան մասնագիտությամբ իրավաբան է, Մալթայի համալսարանում…
