Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում…
