Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու համար
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը երկրի Ազգային ժողովի իրավական հանձնաժողովում իր ելույթում անդրադարձել է Նոր Կալեդոնիայի գործերին Ադրբեջանի միջամտությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել Կալեդոնիայի օրինակը՝ ի պատասխան Փարիզի կողմից Հայաստանի աջակցությանը, ինչը, ֆրանսիացի նախարարի խոսքով, պատիվ է բերում Ֆրանսիային: Դարմանենը Բաքվին մեղադրել է անջատողականությանն աջակցելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է…
