Հայաստանի հետ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության կարող ենք հասնել մինչև COP-29-ը․ Ալիև
Իրատեսական է Հայաստանի հետ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնել մինչև COP-29-ը՝ հայտարարել է Իլհամ Ալիևը, հավելել՝ պետք է ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ պետք է տարանջատել սահմանազատման հարցերը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններից։ Նա ընդգծել է, որ սահմանազատման հարցը շատ բարդ գործընթաց է և երկար ժամանակ կպահանջի։ Ալիևը հիշեցրել է՝ սահմանազատման գործընթացում կողմերն…
