Բրազիլիայում հրաժարվել են լիցքավորել Սերգեյ Լավրովի ինքնաթիռը
Բրազիլիան հրաժարվել է լիցքավորել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռը՝ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի պատճառով, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Aero Telegraph պորտալը։ Ըստ աղբյուրի՝ Լավրովը, Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովից հետո կառավարական Իլ-96 ինքնաթիռով պետք է թռչեր Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ հանդիպմանը։ Լավրովի ինքնաթիռը հրաժարվել են լիցքավորել, բրազիլական կողմն արտգործնախարարին առաջարկել…
