Եգիպտոսը պատնեշներ է կառուցում Ռաֆահի մոտ՝ Գազայի հատվածի հետ սահմանին
Եգիպտոսը արգելապատնեշներ է կանգնեցնում իր տարածքներում Գազայի հատվածի սահմանամերձ Ռաֆահ քաղաքի մոտ, որտեղ ներկայումս կենտրոնացած է անկլավի ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչ։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Պատը կառուցվում է Գազայի հատվածի հետ սահմանից 3,5 կմ դեպի արևմուտք ճանապարհի երկայնքով։ AP-ին չի հաջողվել Կահիրեից մեկնաբանություններ ստանալ, սակայն Եգիպտոսը նախկինում հայտարարել էր, որ մերժում…
