ԵՄ-ում քննարկվում են «Դրուժբա» նավթամուղով ներմուծվող նավթի մատակարարումների դեմ միջոցները. Bloomberg
Եվրամիությունը կարող է առևտրային մաքսատուրքեր սահմանել Հունգարիային և Սլովակիային «Դրուժբա» նավթամուղով ներմուծվող ռուսական նավթի համար՝ հայտնում է Bloomberg գործակալությունը: «Դրուժբա»-ի նկատմամբ նախատեսվող միջոցառումները քննարկվում են Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթից առանձին։ Նշվում է, որ ի տարբերություն պատժամիջոցների՝ մաքսատուրքերը կարելի է ընդունել ԵՄ-ում ձայների մեծամասնությամբ՝ առանց միաձայնության: Ինչպես ընդգծում Է Bloomberg-ը, նման միջոցները համապատասխանում են նաև ԱՄՆ…
