Բաքվում Իրանի դեսպանը Հաջիզադեի հետ քննարկել է մեդիայի ոլորտում համագործակցության զարգացումը
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հետ։ Քննարկվել են երկու երկրի միջև մեդիայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Դեմիրչիլուն, անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը, ընդգծել է երկու երկրի լրատվամիջոցների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Հաջիզադեն էլ նշել է, որ Բաքուն շահագրգռված է Թեհրանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ:…
