G20 գագաթնաժողովը Հարավային Աֆրիկայում առաջին անգամ կանցկացվի առանց Թրամփի, Սիի և Պուտինի. DW
G20 գագաթնաժողովը, որը ներառում է առաջատար արդյունաբերական պետություններ, զարգացող երկրներ և երկու տարածաշրջանային կազմակերպություններ՝ ԵՄ-ն և Աֆրիկյան միությունը, տեղի կունենա Յոհաննեսբուրգում՝ նոյեմբերի 21-22-ը։ Սակայն այս անգամ Հարավ-աֆրիկյան հանրապետությունում (ՀԱՀ) կայանալիք գագաթնաժողովին չեն մասնակցի երեք հիմնական երկրի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները, ինչը G20-ի պատմության մեջ առաջին դեպքն է՝ գրել է DW-ն։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը…
