Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին, եթե դաշինքը հրաժարվի իր հակառուսական դիրքորոշումից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական գործերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց կլինի ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, եթե դաշինքը հրաժարվի իր հակառուսական դիրքորոշումից։ «Եթե ՆԱՏՕ-ն պատրաստ լինի հրաժարվել իր հակառուսական դիրքորոշումից և երկխոսություն սկսել՝ հիմնված հարգանքի, փոխադարձ շահերի ու հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի վրա, ապա մենք բաց ենք քննարկման համար»,- ասել…
