Ինչու հունվարի 20-ին ԱԳՆ նախարարը եւ փոխնախարարը մեկնեցին Մոսկվա ու Թեհրան
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
«Ամերիկացի ժողովուրդը հաղթել է երկու համաշխարհային պատերազմներում, հաղթել է ֆաշիզմին և կոմունիզմին և այժմ գտնվում է պատմության չորս մեծագույն տարիների շեմին»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Նա հայտարարել է, որ մտադիր է վերականգնել ԱՄՆ վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ։ «Ամերիկյան նավերը չափից ավել են վճարում և ազնվորեն չեն սպասարկվում, չեն սպասարկվում նաև ԱՄՆ…
ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ելույթում խոստացել է անհապաղ դադարեցնել ամերիկյան տարածք ապօրինի ներգաղթյալների մուտքը և սկսել միլիոնավոր ներգաղթյալների արտաքսման գործընթացը։ «ԱՄՆ տարածք ապօրինի բոլոր մուտքերն անհապաղ կդադարեցվեն, մենք կսկսենք միլիոնավոր հանցավոր ներգաղթյալների վերադարձի գործընթաց․ նրանք կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է նա։ Թրամփը խոստացել է՝ նախագահի պաշտոնում իր առաջին քայլը կլինի…
ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն առաջին տիկին Ջիլի հետ Սպիտակ տան մուտքի մոտ ողջունել է իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը՝ Մելանիային։ Մինչ այդ պետության ապագա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին և նրա կնոջը պաշտոնական նստավայրում դիմավորել են հեռացող փոխնախագահ Քամալա Հարիսը և նրա ամուսին Դուգլաս Էմհոֆը։ Սպիտակ տան Կապույտ սենյակում տեղի կունենա քաղաքական գործիչների…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Բևեռային ցրտի պատճառով ԱՄՆ 47-րդ նախագահը երդում կտա ոչ թե Կապիտոլիումի աստիճաններին, այլ ներսում։ Փոփոխությունները կատարվել են վերջին պահին՝ ստիպելով անվտանգության ուժերին վերանայել մի շարք հարցեր: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա Կապիտոլիումի ռոտոնդայի տակ վերջին քառասուն տարվա ընթացքում առաջին անգամ: Քանի որ շենքը կարող է տեղավորել ոչ ավելի, քան 700 մարդու, Capital One Arena-ն՝ 20.000 տեղանոց…
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) հունվարի 24-ին նախատեսել է հաստատել Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու մասին Եվրամիության խորհրդի բանաձևը: «Սա հստակ ազդանշան է Վրաստանի իշխանություններին, որ նրանք չեն կարող ճնշել ընդդիմության ձայները կամ սահմանափակել խոսքի ազատությունը առանց հետևանքների»,- նախաձեռնությունը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: ԵՀ-ն բացատրել…
Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Լևան Իզորիան նշանակվել է վարչապետի կրթության և գիտության հարցերով խորհրդական։ Ինչպես հայտարարում են կառավարության վարչությունում, Լեւան Իզորիան վերջերս նշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնում։ Բացի այդ, իրենց իսկ տեղեկություններով, Լևան Իզորիան Իրակլի Կոբախիձեի խորհրդական է նշանակվել Գերմանիայում նրա դեսպանի լիազորությունների ավարտից հետո։ Ի գիտություն ձեզ, այսօր վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ…
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Նրանց խոսքով, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պատմական ամուր բարեկամությունը և արդյունավետ համագործակցությունը։ Ուշադրություն է դարձվել խորհրդարանական համագործակցության հետագա խորացման կարևորությանը։ «Կողմերը քննարկել են երկու երկրներում ընթացող քաղաքական զարգացումները»։…
Այսօր կայանալու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, և հրավիրյալների թեման դարձել է միջազգային մամուլի բուռն քննարկումների առարկա: Եվրոպական ոչ մի պետության կամ կառավարության ղեկավար 1874 թվականից ի վեր երբևէ չի մասնակցել ամերիկացի նախագահների երդմնակալությանը: Ավանդաբար այդ օրն ամերիկացիների համար համարվում է ներքին իրադարձություն, և արտասահմանյան երկրները սովորաբար ներկայացված են լինում իրենց դեսպաններով:…
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջին օրը կստորագրի ավելի քան 200 գործադիր հրաման` էներգետիկայի, սահմանների և ներգաղթի քաղաքականության վերաբերյալ, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը կհրապարակի «մի շարք գործադիր հրամաններ և գործողություններ, որոնք հիմնովին կբարեփոխեն ամերիկյան կառավարությունը»։ Մասնավորապես, ըստ աղբյուրի, նախագահն արտակարգ դրություն կհայտարարի պետական սահմանին, ԱՄՆ…
Սիրիայի քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որը 14 տարվա պատերազմի ընթացքում ստեղծել է կիսաինքնավար գոտի, բանակցություններ է վարում Դամասկոսի նոր վարչակազմի հետ: Սաուդյան Արաբիայի Asharq News հեռուստաալիքի հետ հարցազրույցում SDF-ի հրամանատար Մազլում Աբդին (նաև հայտնի է որպես Մազլում Քոբանի) ասել է, որ իրենց հիմնական պահանջներից մեկը Սիրիայի ապակենտրոնացված կառավարումն է: Նա նշել է, որ…
Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ կազմակերպությունը կիրակի՝ հունվարի 19-ի երեկոյան, Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) է հանձնել երեք կին պատանդի: Նրանց արձակումից յոթ ժամ անց Իսրայելը ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալի: Ազատված պաղեստինցիների թվում է Հորդանան գետի արևմտյան ափի 78 և Արևելյան Երուսաղեմի 12 բնակիչ։ Ynet պորտալի տվյալներով՝ նրանց…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Թել Ավիվում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է՝ հայտնել է The Jerusalem Post-ը: Նշվում է, որ տուժածներից մեկը մոտ 20 տարեկան տղամարդ է. նա մարմնի վերին մասում դանակի լուրջ վնասվածքներ է ստացել, նրան հոսպիտալացրել են: Թել Ավիվում դանակահարության դեպքը հետաքննվում է որպես ենթադրյալ ահաբեկչական գործողություն: Ոստիկանության տվյալով՝…
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է, որ երկու տերությունները մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը և ունակ են ինքնուրույն ապահովելու անվտանգությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մոսկվան և Թեհրանը համաձայն չեն, որ դրսից ինչ-որ մեկը որոշի մեր երկրների դերը։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն քաղաքականություն վարել և…
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել են Բելգրադ՝ էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցությունների: Նշվում է, որ քննարկումների կենտրոնում են ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն ու էներգետիկ անվտանգությունը՝ «հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նշանակությունը՝ որպես տարածաշրջանի առանցքային էներգետիկ միջանցքների»: Օրբանը նշել է, որ Հունգարիան և Սերբիան իրենց խնդիրն…
Ավարտվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի դիվանագիտական առաքելությունը: Ավելի վաղ Լիբբին հայտնել էր, որ հեռանում է պաշտոնից առողջական խնդիրների պատճառով: Նա նշել էր, որ վերադառնում է ԱՄՆ՝ ամբողջությամբ կենտրոնանալու իր առողջության վրա:
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նշվում է, որ դիվանագետները, ի թիվս այլնի, հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, խաղաղության բանակցություններում առկա խնդիրներին։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է այդ ուղղությամբ հետագա անելիքների մասին: Հաքան Ֆիդանը կարևոր քայլ է…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Վրաստանում ապրիլի 28-ից մայիսի 8-ը տեղի կունենան «Վրաստան-ՆԱՏՕ 2025» հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին հայտնել է Վրաստանում Իտալիայի դեսպանությունը։ Զորավարժություններին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Նշվում է, որ Հայաստանը զորավարժությանը մասնակցելու է որպես դիտորդ։
Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել, երկու դատավոր սպանվել է, մեկը՝ վիրավորվել։ Նշվում է, որ նրանք զբաղվել են ահաբեկչության և լրտեսության համար մեղադրվողների գործերով: Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։ Լրատվամիջոցների տվյալով՝ հարձակումն իրականացրած անձն անմիջապես ինքնասպան է եղել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում է, նրան ընդունել է Իլհամ Ալիևը: «Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական կապերն ու ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Կողմերը վստահություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում: Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող…
Միներալնիե Վոդիից Երևան թռչող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ-ը: Ըստ նախնական տվյալների՝ պատճառը օդորակման համակարգի անսարքությունն է: Նշվում է, որ ինքնաթիռում եղել են 86 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, ոչ ոք չի տուժել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում: Պուտինն էլ նշել է, որ Մոսկվան և Թեհրանը շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ։
Բաքվում Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի ավարտին ստորագրվել է չորս փաստաթուղթ արտաքին քաղաքականության, ծովային տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել մամուլի ասուլիսով: «Պարո՛ն նախագահ, դուք առաջնորդ եք, ով օրինակ է մեզ համար։ Դուք պաշտպանում եք ձեր ժողովրդի և պետության…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: Պուտինը նշել է, որ այդ փաստաթուղթը խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։ Փեզեշքիանն ընդգծել է, որ նոր փաստաթղթի ստորագրումը մեծ թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և դա ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար։