Սիրիայում զինված խմբավորումները որոշել են մտնել երկրի պաշտպանության նախարարության կազմի մեջ
Սիրիայում զինված խմբավորումները որոշում են կայացրել ինքնալուծարվել և մտնել երկրի պաշտպանության նախարարության կազմ՝ հայտնել է սիրիական SANA գործակալությունը։ Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի և խմբավորումների հրամանատարների հանդիպման ընթացքում: Դեկտեմբերի 22-ին Աշ-Շարաան հաստատել էր, որ Սիրիայում զինված խմբավորումներ կարող են գոյություն ունենալ միայն երկրի պաշտպանության նախարարության հովանու ներքո:…
