Իսրայելը «ամոթալի և սխալ» է որակել Մեծ Բրիտանիայի՝ Թել Ավիվին զենքի մատակարարումը սահմանափակելու որոշումը
Իսրայելի իշխանությունները ամոթալի և սխալ են համարում Մեծ Բրիտանիայի՝ իսրայելական կողմին զենքի մատակարարումը սահմանափակելու որոշումը: «ՀԱՄԱՍ շարժման կողմից իսրայելցի վեց պատանդների՝ մահապատժի ենթարկվելուց մի քանի օր անց Միացյալ Թագավորության կառավարությունը կասեցրեց Իսրայելի համար զենքի 30 լիցենզիան: Այդ խայտառակ որոշումը չի փոխի Իսրայելի վճռականությունը՝ հաղթելու ՀԱՄԱՍ-ին՝ ցեղասպանություն իրականացնող ահաբեկչական կազմակերպությանը, որը դաժանորեն սպանեց 1200 մարդու, ներառյալ՝…
