Ադրբեջանի ազգային խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները
Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է միջազգային հանրությանը` չճանաչել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները։ Խորհրդի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ «սեպտեմբերի 1-ի ընտրության նշանակումը հակասահմանադրական էր, այն անցկացվել է արդար քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում։ Քայլեր չեն ձեռնարկվել իշխող ռեժիմի շահերին հարմարեցված ընտրական օրենսդրությունը փոխելու ուղղությամբ: Իշխանությունները թույլ չտվեցին ԵԽԽՎ պատվիրակությանը դիտորդական…
