Արցախի պետական համակարգը երեկվանից ամբողջությամբ անցել է խնայողությունների ռեժիմի. պետնախարար
Արցախի պետական համակարգը երեկվանից ամբողջությամբ անցել է խնայողությունների ռեժիմի: Այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը, ինչի հետևանքով երեկվանից դադարեցվել են խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, ինչպես նաև ԿԽՄԿ-ի միջոցով հիվանդներին բուժօգնության նպատակով ՀՀ տեղափոխելու գործընթացը: Նմանատիպ իրավիճակում Արցախի Կառավարությունը որոշակի սահմանափակումներ է մտցրել. «Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում եմ…
