Ռուսաստանը չկարողացավ վերադառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մերժել է Մարդու իրավունքների խորհուրդ վերադառնալու Ռուսաստանի հայտը։ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային խմբին հատկացված երկու թափուր տեղերը ստացել են Ալբանիան և Բուլղարիան։ Խորհրդի կազմում ընտրվել է 15 պետություն՝ Ալբանիան, Բրազիլիան, Բուլղարիան, Բուրունդին, Չինաստանը, Փղոսկրի Ափը, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան, Գանան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քուվեյթը, Մալավին և Նիդերլանդները։ Ռուսաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացվել է…
