Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարում ենք Պրահայի գագաթնաժողովի ժամանակ նրա որդեգրած դիրքորոշման հաստատում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան անդրադարձել է նաև Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: «Ես այս հարցն ընդունում եմ միայն այն առումով, որ Ռուսաստանը միջնորդ է կարգավորման հարցում, և սրա հետ կապված մեզ համար կարևոր է թեմայի վերաբերյալ պետության, մասնավորապես՝ Հայաստանի հստակ դիրքորոշումը: Դա երկարատև հակամարտություն է և միջնորդական ջանքեր, որոնք իրականացվել են միջազգային կառույցների…
