Թույլ չենք տա, որ աշխարհի առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունը ԼՂ-ում հայկական քաղաքակրթության ոչնչացման հարցում. Լեմկինի ինստիտուտ
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Իքսի իր էջում դատապարտել է համաշխարհային ղեկավարների լռությունը Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հարցում: «Լեմկինի ինստիտուտը երբեք թույլ չի տա, որ այսօրվա համաշխարհային առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունն Արցախում 4000-ամյա ժողովրդին ու քաղաքակրթությանը ոչնչացնելու հարցում։ Չկա «ցեղասպանության կանխարգելում» ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում կամ ՄԱԿ-ում, չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին և ելույթներին: Մենք հույս ունեինք, որ այս…
