Ռուսաստանը Ուկրաինային հարվածելու համար ստեղծում է նոր «էլիտար» ավիախումբ. Բրիտանական հետախուզություն
Ռուսաստանը մտադիր է ստեղծել նոր «էլիտար» հարվածային ավիախումբ՝ «Փոթորիկ» ծածկանունով, Ուկրաինայում առաջադրանքներ կատարելու համար։ Այս մասին գրում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ հղում անելով իր հետախուզական տվյալներին։ Նոր ավիախումբը, հավանաբար, բաղկացած կլինի Սու-24 և Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների առնվազն մեկ էսկադրիլիայից, ինչպես նաև հարվածային ուղղաթիռներից։ «Ինքնաթիռների այս տեսակների համադրությունը հուշում է, որ խումբը մեծ դեր է խաղալու…
