Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համար
Մարտի 19-ին ռուսական Սու-30 կործանիչը խախտել է Էստոնիայի օդային տարածքը Բալթիկ ծովի Վայնդլո կղզու մոտակայքում` հաղորդել է երկրի գլխավոր շտաբը: Ռուսական ռազմական ինքնաթիռը Էստոնիայի օդային տարածքում մնացել է մոտ մեկ րոպե՝ առանց թռիչքի պլանի և Էստոնիայի օդային ծառայության հետ ռադիոկապի: Օդային սահմանի խախտմանն արձագանքել է Իտալիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումը, որը տեղակայված է Էմարի ավիաբազայում՝ Բալթյան…
