Վրաստանի բնակչության 85%-ը պաշտպանված է կորոնավիրուսից
Վրաստանի բնակչության 85%-ը պաշտպանված է կորոնավիրուսից
Վրաստանի բնակչության 85%-ը պաշտպանված է կորոնավիրուսից
Մարտի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 60 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 9 բուժառու: Գրանցվել է մահվան 1 դեպք: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10469 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3077 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել: «Արցախի Հանրապետության առողջապահության…
Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է Ջիբրաձեն, փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակ կրելու պարտավորությունից բացի, կհանվեն բոլոր տեսակի այլ սահմանափակումներն ու կանոնակարգերը։ «Հանվում է ինչպես հանրային սննդի օբյեկտներում, այնպես էլ սպորտային, ստեղծագործական և այլ միջոցառումների, այդ թվում՝ միջոցառումների քանակի սահմանափակումը։ Հեռավար աշխատող աշխատակիցները կվերադառնան իրենց աշխատանքին։ Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց…
Մարտի 28-ից Վրաստանում բացօթյա վայրերում շնչադիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։ Այդ մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։ Միաժամանակ, ըստ նրա, փակ տարածքում շնչադիմակ կրելը շարունակելու է պարտադիր լինել։ «Մարտի 28-ից բացօթյա տարածքում շնչադիմակ կրելու պարտավորությունը կվերացվի և կմնա միայն հանձնարարական բնույթի։ Հասարակական տրանսպորտում և փակ…
ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ «Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հրատապ թեմայով քննարկումն իրականացնել ԱԺ փակ նիստում: «Այս հարցը, հասկանալի է, որ հանրային լայն հետաքրքրություն է առաջացնում, սակայն ոչ միայն Հայաստանում է այն հանրային լայն հետաքրքրություն առաջացնում, այլև Հայաստանից դուրս: Այս հարցի քննարկումները կոնտեքստային…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ ինքն ու ՌԴ նախագահ Պուտինը պետք է հանդիպեն` հասկանալու համար` ինչի է պատրաստ Ռուսաստանը` ռազմական գործողությունը դադարեցնելու համար, և ինչի է պատրաստ, եթե Ուկրաինան չցանկանա այս կամ այն փոխզիջմանը գնալ: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցություններում վերջնական փոխզիջումները կորոշվեն համաուկրաինական հանրաքվեով, նա ընդգծել էր` խոսքը անվտանգության…
Չինաստանի հարավում China Eastern ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառ կարող է լինել շարժիչի խափանումը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով չինական Aerospace Knowledge ամսագրի ավիացիայի մասնագետ Վան Յանգանին։ «Մենք առայժմ տվյալներ չունենք օդաչուների և ավիադիսպետչերների միջև բանակցությունների վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, բարձրության վրա շարժիչի խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով օդաչուները կորցրել են ինքնաթիռի…
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր` պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ…
Առատ ձյունն Արցախում մի շարք խնդիրներ է հարուցել: Միջշրջանային ու միջհամայնքային փակ ճանապարհներ կան: Տեղումներն առավել շատ էին Մարտունու շրջանում, որտեղ ձյան շերտի բարձրությունը հասել է մինչև 1 մետր 20 սանտիմետրի: Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) — Ենթաշրջաններում ունենք էլեկտրաէներգիայի էլեկտրագծերի վթարներ, որոնք այս պահին նորոգման փուլում են: Մարտունու շրջանում նաև գազատարի…
Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից են ավանդական գործընկերների հետ հարաբերությունների հետագա խորացումը և ընդլայնումը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «2021 թվականին շարունակաբար զարգացել է հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը: Էականորեն ընդլայնել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառելով առևտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ և տրանսպորտային, տեղեկատվական տեխնոլոգիաների,…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտնել է, որ Երևանին փոխանցված ադրբեջանական առաջարկներում անընդունելի ոչինչ չկա: «Մարտի 10-ին Երևանին փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և մեր պատասխանները եկել են ամբողջացնելու այդ օրակարգը»,- ասաց…
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին Անվտանգության խորհրդի անդամների և Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Երկրի ղեկավարը ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհավորել է թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որին նա արժանացել է hոգևոր արժեքների պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և անձնվեր ծառայության համար:
ԵՄ ԱԳ նախարարները երկուշաբթի Բրյուսելյան հանդիպման ժամանակ քաղաքական որոշում կկայացնեն Ուկրաինային զենք գնելու համար լրացուցիչ միլիարդ եվրո հատկացնելու մասին, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Նրա խոսքով, Գերմանիան, իր հերթին, կաշխատի ապահովել, որ եթե Ուկրաինան զենք գնի գերմանական արտադրողներից, այն կատարվի հնարավորինս արագ: Կառավարության ճեպազրույցում Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեա Զասեն պարզաբանել է, որ խոսքը հավելյալ…
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային խորհրդակցությունից հետո ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաքում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ: Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Սասունցի Դավիթ փողոցի երկայնքով ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթեկելի…
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի…
«Ամբողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ կարևոր է շարունակել հումանիտար օգնությունն Ուկրաինային։ «Ուզում եմ ևս մեկ անգամ պատասխանել Ուկրաինայում ռուսական ագրեսիային։ Մենք պետք է դա բոլորս միասին դատապարտենք, իսկ միջազգային հանրությունը, ողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի…
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին: Համաձայն հրամանագրի՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 24-րդ կետը, հաշվի առնելով, որ 2022 թվականի մարտի 19-ից սկսած՝ Արցախի Հանրապետությունում անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում և ելնելով…
Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային աննախադեպ պայմաններից ելնելով՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կասեցվում է մինչև մարտի 23-ը ներառյալ։ Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են անցկացվել Երուսաղեմում՝ հայտնում է ТАСС-ը։ Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ բանակցությունների կազմակերպման գործում։ «Մենք երախտապարտ ենք այդ ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ: Հավանաբար, Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն…
Արցախի ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում անցած շաբաթ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 61 հաղորդում։ Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 27-ը նյութական վնասով, 1-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի։ Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 22…
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: «Գերաշնորհ սրբազա՛ն Հայր Ի սրտե ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան 60-ամյա հոբելյանի առիթով։ Հոգևոր առաջնորդները մեծ պատասխանատվություն և առաքելություն ունեն Աստծո և ժողովրդի առջև, հատկապես այն ժամանակներում, երբ մարդկության առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած:…
Մարիուպոլում գտնվող ուկրաինական բանակը զենքը վայր չի դնի և չի հեռանա քաղաքից: Այս մասին երկուշաբթի հայտարարել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Հանձնվելու և զենքերը վայր դնելու մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին մենք արդեն տեղեկացրել ենք ռուսական կողմին»,- ասել է նա «Ուկրաինսկա պրավդա»-ին: Կիրակի Ռուսաստանի Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ…
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք, որից 4-ը Սամցխե-Ջավախքում
Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն և Սարուշեն համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի է: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ տեղ-տեղ դժվարանցանելի: «Զառին բաղ» կոչվող տեղանքից դեպի…
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային ու կենտրոնական ստորաբաժանումները Արցախի ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն: Այդ մասին ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ֆեյսբուքի էջում։ «Հաշվի առնելով ձյան առատ տեղումները և ըստ այդմ՝ արտակարգ իրավիճակների ռիսկայնությունը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու և անհրաժեշտության դեպքում բնակչությանը համապատասխան…
Ակցիայի մեկնարկից քիչ անց դեպքի վայր են ժամանել Alt-Info կուսակցության ներկայացուցիչները, որից հետո կողմերի միջև վիճաբանություն է սկսվել։ Տեղում են նաև իրավապահները, որոնք թույլ չեն տալիս կահադիր կողմերին ֆիզիկական առճակատման անցնել։
Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումները Արցախի ամբողջ տարածքում շարունակվում են: Ասկերան քաղաքի ճանապարհը բաց է: Փակ են Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք, Ռև, Հիլիս, Վարդաձոր համայնքների ճանապարհները, մյուս համայնքներում՝ երթևեկությունը՝ դժվարանցանելի է: Ձյան շերտը շրջանում կազմում է 80-100 սմ: Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, ձյան շերտն այստեղ կազմում…
Գործում են հատուկ կանոններ. Ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս, դեպի Ռուսաստանի հետ սահման տանող՝ բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժն արգելված է։ Նույն ավտոճանապարհի Մլետա-Գուդաուրի հատվածում երթեւեկությունը թույլատրվում է միայն առանց կանգառի ռեժիմով։ Նաև փակված է՝ 1-36 կմ ճանապարհ Ախալքալաք-Կարծախ, որը տանում է դեպի Թուրքիայի հետ սահման. 33 կմ ճանապարհ Կիրովականի-Գումբուրդա. 75-112 կմ ճանապարհ Ախալցխա-Նինոծմինդա, տանող Հայաստանի հետ սահման….
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ պետությունը շարունակում է Ուկրաինայից Վրաստանի քաղաքացիների կազմակերպված վերադարձի և նրանց օգնության գործընթացը։ ԱԳ նախարարության հաղորդմամբ, պետության օգնությամբ Ուկրաինայից տարհանված Վրաստանի մինչև 2000 քաղաքացի վերադարձել է հայրենիք։ «Պետությունը շարունակում է Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիների՝ իրենց հայրենիք կազմակերպված վերադարձի գործընթացը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Լեհաստանում Վրաստանի դեսպանատան օգնությամբ հայրենիք է…