Սբ. Սարգսի տոնի առիթով Ախալցխայի շրջանի Սազել գյուղի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ
Փետրվարի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, իր որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը։ Ախալցխայի շրջանի Սազել գյուղի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ հանդիսապետությամբ՝ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանի։ Արժանապատիվ Տեր Հայրը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և հավատացյալ ժողովրդին շնորհավորեց տոնի առթիվ։
