Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները չեն նշանակում պատերազմի ավարտ. Ռուբիո
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցությունները չեն նշանակում պատերազմի ավարտ և Գազայի հատվածի կառավարման մարմնի ստեղծումը որոշ ժամանակ կպահանջի՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News-ում։ «Բոլորը, այդ թվում՝ Իսրայելը, համաձայնել են, որ, ի վերջո, այդ գործընթացի որոշակի պահին, Խաղաղության խորհրդի նման միջազգային կոնսորցիումի օգնությամբ, աջակցությամբ և ղեկավարությամբ, Գազայի հատվածը կկառավարի պաղեստինյան տեխնոկրատական խումբը,…
