Գերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը կխափանի հասարակական տրանսպորտի աշխատանքը
Փետրվարի 27-ին Գերմանիայում սկսվում է երկօրյա գործադուլ, որն, ինչպես սպասվում է, կաթվածահար կանի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կառաջացնի քաոս փոխադրումների համակարգում՝ ազդելով միլիոնավոր ուղևորների վրա։ Տրանսպորտի ոլորտի աշխատողները 48-ժամյա գործադուլի մասին հայտարարել են՝ աշխատավարձերի և աշխատանքային պայմանների վերաբերյալ բանակցությունների դադարեցման ֆոնին։ Գործադուլը կազդի քաղաքային ավտոբուսների, տրամվայների և մետրոյի գնացքների երթևեկության վրա Գերմանիայի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝…
