Կոչ եմ արել գործընկերներիս՝ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը. Կոնջորյան

Կոչ եմ արել գործընկերներիս՝ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը. Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փալոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին: «Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել եմ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի…

Read More
Պուտինի օգնականը Ալի Շամխանիի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Պուտինի օգնականը Ալի Շամխանիի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Ռուսաստանի նախագահի օգնական, Պետական խորհրդի քարտուղար Իգոր Լևիտինը ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ հայտնել է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ Լևիտինը հանդիպել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ ISNA գործակալության տվյալով՝ պաշտոնյաները քննարկել են տնտեսության, տարանցման, էներգետիկ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծվել է Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցման առաջնահերթությունը:

Read More
Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներով ճգնաժամի մեջ կգցեն. Ֆոն դեր Լայեն

Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներով ճգնաժամի մեջ կգցեն. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովը հուսով է, որ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներով ճգնաժամի մեջ կգցեն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում։ «Մենք ամենախիստ պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ, որոնք երկրի տնտեսությունը տասնամյակներ շարունակ ճգնաժամի մեջ կպահեն և նրա արդյունաբերությունը կզրկեն ժամանակակից և կրիտիկական տեխնոլոգիաներից»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:…

Read More
Ուզբեկստանի նախագահը մի շարք մարդկանց ազատել է պաշտոնից՝ սաստիկ ցրտին վատ նախապատրաստելու համար

Ուզբեկստանի նախագահը մի շարք մարդկանց ազատել է պաշտոնից՝ սաստիկ ցրտին վատ նախապատրաստելու համար

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնանկ է արել Տաշքենդի քաղաքապետ Ջահանգիր Արտիկհոջաևին, էներգետիկայի փոխնախարար Շերզոդ Հոջաևին և «Ջերմային էլեկտրակայանների» ղեկավար Ֆարհոդ Աբդուրահմանովին՝ ձմեռային սեզոնին վատ նախապատրաստվելու համար: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը: Ուզբեկստանի նախագահի խոսքով՝ երկրում սաստիկ ցրտի պայմաններում, երբ օդի ջերմաստիճանը հասնում է -40-ի, մայրաքաղաքի բնակչությունը դժգոհ է գազի և էլեկտրականության…

Read More
Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում եմ չեխ գործընկերներիս՝ ակնկալելով հստակ գնահատականներ. Հովհաննիսյան

Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում եմ չեխ գործընկերներիս՝ ակնկալելով հստակ գնահատականներ. Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի արձագանքը Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։   «Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, 120 000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը առաջացնում են մարդասիրական…

Read More
Էրդողանի գործընկերն առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել մայիսին՝ հունիսի փոխարեն

Էրդողանի գործընկերն առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել մայիսին՝ հունիսի փոխարեն

Թուրքիայում այս տարվա համընդհանուր ընտրությունները հունիսի փոխարեն պետք է անցկացվեն մայիսին։ Այս մասին հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, որը դաշինքի մեջ է նախագահ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: «Պետք է պայմանավորվել խորհրդարանում և ընտրությունների հարցին վերջակետ դնել մայիսին»,- ասել է Բահչելին կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։ Ավելի վաղ Թուրքիայում նախագահական…

Read More
Արցախում ժամը 13.00-ի դրությամբ դադարեցվել է գազամատակարարումը. «Արցախգազ»

Արցախում ժամը 13.00-ի դրությամբ դադարեցվել է գազամատակարարումը. «Արցախգազ»

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ:

Read More
Վահագն Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia թվայնացման կենտրոն

Վահագն Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia թվայնացման կենտրոն

Էստոնիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան։ Նախագահին դիմավորել է համալսարանի ռեկտոր Տիիտ Լենդը։ Համալսարանի երիտասարդ գիտնականները ներկայացրել են, մասնավորապես, տիեզերագիտության ոլորտում իրենց հաջողությունները, ինչպես նաև հայ գործընկերների հետ համագործակցությունը, Հայաստանի Լոռու մարզում գտնվող Սմարթ կենտրոնում իրականացվող համատեղ ծրագրերը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև e-Estonia «էլեկտրոնային Էստոնիա»…

Read More
Արցախից 1 հիվանդ բուժումից հետո ուղեկցողների հետ վերադարձել է Ստեփանակերտ
		17.01.2023 . Արցախ

Արցախից 1 հիվանդ բուժումից հետո ուղեկցողների հետ վերադարձել է Ստեփանակերտ 17.01.2023 . Արցախ

Արդեն 36 օր շրջափակված Արցախից, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, Հայաստան է տեղափոխվել ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 պացիենտ: Նրանցից մեկին անգամ հնարավոր է եղել բուժումից հետո վերադարձնել Ստեփանակերտ: Ցավոք, մեկ հիվանդ մահացել է շրջափակման ընթացքում անհրաժեշտ բուժօգնությունից զրկված լինելու պատճառով: Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

Read More
Սպիտակ տան, Պենտագոնի և պետքարտուղարության պաշտոնյաները Կիևում քննարկել են Ուկրաինային հետագա օգնության հարցերը

Սպիտակ տան, Պենտագոնի և պետքարտուղարության պաշտոնյաները Կիևում քննարկել են Ուկրաինային հետագա օգնության հարցերը

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը, պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները այցելել են Կիև` վերահաստատելու Միացյալ Նահանգների հանձնառությունը Ուկրաինայի պաշտպանությանը՝ նշված է պետքարտուղարության և Պենտագոնի հաղորդագրություններում: Պաշտոնյաները հանդիպում են ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ, քննարկել երկրի տնտեսության կայունացման գործում ամերիկյան և միջազգային օգնությունը,…

Read More
Արցախի շրջափակման հետևանքով 430 բուժառու զրկվել է վիրահատվելու հնարավորությունից

Արցախի շրջափակման հետևանքով 430 բուժառու զրկվել է վիրահատվելու հնարավորությունից

Արցախի կառավարության տեղեկագրի (շրջափակման 37-րդ օրը) համաձայն՝ 13 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 142 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 430 քաղաքացի զրկվել է վիրահատվելու…

Read More
Շվեդիան հրաժարվել է հետաքննել Էրդողանի խամաճիկի հետ կապված ակցիան
		16.01.2023 . Միջազգային

Շվեդիան հրաժարվել է հետաքննել Էրդողանի խամաճիկի հետ կապված ակցիան 16.01.2023 . Միջազգային

Շվեդիայի դատական ​​իշխանությունը հրաժարվել է հետաքննել Թուրքիայի նախագահ Էրդողանի խամաճիկի հետ կապված՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների գործողությունը։ Այս մասին հայտնում է Aftonbladet-ը։ Ցույցը տեղի է ունեցել հունվարի 11-ին Ստոկհոլմում։ Հրատարակության համաձայն՝ Շվեդիայի դատախազությունը ցուցարարների գործողություններում ոչ մի անօրինական բան չի տեսել։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են Անկարային արտահանձնել մոտ…

Read More
Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Ղազարյանը կարևորել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը

Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Ղազարյանը կարևորել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Քարտուղար Ա. Գրիգորյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի…

Read More
Իտալական ոստիկանությունը ձերբակալել է «Կոզա Նոստրա»-ի ղեկավարին

Իտալական ոստիկանությունը ձերբակալել է «Կոզա Նոստրա»-ի ղեկավարին

Պալերմոյում ձերբակալվել է Մատեո Մեսինա Դենարոն, որը համարվում է սիցիլիական «Կոզա Նոստրա» հանցավոր կազմակերպության ղեկավարը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ 60-ամյա մաֆիայի առաջնորդի ձերբակալությունը տեղի է ունեցել կլինիկայում, որտեղ նա բուժվում էր։ Ըստ իտալական մամուլի՝ իրավապահները ձերբակալել են Դենարոյին ու տարել անհայտ ուղղությամբ։ Ձերբակալության ժամանակ ներգրավված է եղել մոտ 100 զինվոր։ Մեսինա Դենարոն…

Read More
ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ վերահսկելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր որոշման կատարումը

ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ վերահսկելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր որոշման կատարումը

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:   Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ,…

Read More
Մահացել է իտալացի կինոաստղ Ջինա Լոլոբրիջիդան

Մահացել է իտալացի կինոաստղ Ջինա Լոլոբրիջիդան

Իտալիայում 95 տարեկանում մահացել է դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Այս մասին հայտնում է La Repubblica թերթը։ Դերասանուհին կինոյում աշխատել է 1940-ականներից և հայտնի է դարձել 60-70-ականների աշխարհահռչակ ռեժիսորների ֆիլմերում։ Հայ հանդիսատեսին նա հայտնի է «Ֆանֆան վարդակակաչը» (1952) և «Փարիզի աստվածամոր տաճարը» (1956) ֆիլմերում խաղացած դերերով: Ընդհանուր առմամբ, ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում Լոլոբրիջիդան նկարահանվել է ավելի…

Read More
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Էստոնիայի պետքարտուղարին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Էստոնիայի պետքարտուղարին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ նախագահի՝ Էստոնիա այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ քաղաքական հարցերով պետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգին։ Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Էստոնիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ սերտ համագործակցությունը՝ հիմնված ամուր պատմական կապերի և համընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու կարևորությունը։ Զրուցակիցները բարձր են գնահատել…

Read More
Բելառուսի Անվտանգության խորհուրդը հաստատել է ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը հանրապետությունում

Բելառուսի Անվտանգության խորհուրդը հաստատել է ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը հանրապետությունում

Աշնան սկզբին Բելառուսի տարածքում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2023 թվականին նախատեսված  չորս զորավարժություններից երեքը՝ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքային ուժերի «Էշելոն» զորավարժանքները, հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն: Նա հաստատել է նաև ավելի վաղ ծրագրված տարածքային պաշտպանության զորավարժությունների անցկացումը 2023 թվականի առաջին եռամսյակում։ Մուրավեյկոն մտադիր…

Read More
13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում. Արցախի ԱՆ
		16.01.2023 . Արցախ

13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում. Արցախի ԱՆ 16.01.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։   «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:   «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների…

Read More
Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, ու չի կարելի նման բան թույլ տալ. Արայիկ Հարությունյան

Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, ու չի կարելի նման բան թույլ տալ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ: Երկրի ղեկավարը խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը: Անդրադառնալով…

Read More
Ղազախստանի ՆԳՆ-ն վերացրել է ոչնչացման ենթակա զենքի վերավաճառքի ալիքը

Ղազախստանի ՆԳՆ-ն վերացրել է ոչնչացման ենթակա զենքի վերավաճառքի ալիքը

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ՆԳՆ ներքին անվտանգության վարչության հետ համատեղ վերացրել է շահագործումից հանված և ոչնչացման ենթակա զենքերի վերավաճառքի ալիքը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանցախմբի կազմում եղել են գործող և նախկին իրավապահներ, նրանց հանցակիցները, որոնք զբաղվում էին զենքի և զինամթերքի երկրորդական շրջանառությամբ։ Ձերբակալությունների և խուզարկությունների ժամանակ…

Read More
Արևմուտքն Ուկրաինայի զինված ուժերին է մատակարարել ավելի քան 4 հազար միավոր զրահատեխնիկա և ինքնաթիռ. Bloomberg

Արևմուտքն Ուկրաինայի զինված ուժերին է մատակարարել ավելի քան 4 հազար միավոր զրահատեխնիկա և ինքնաթիռ. Bloomberg

Ուկրաինայի դաշնակիցները Կիևին տրամադրել են ավելի քան 4000 զրահամեքենա, հրետանի, ինքնաթիռ և սպառազինության այլ համակարգեր, գրում է Bloomberg-ը։ Հրապարակման համաձայն՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում Կիև է մատակարարվել խորհրդային ժամանակաշրջանի 410 տանկ, մոտ 300 զրահամեքենա և հետևակի մարտական ​​մեքենա, 1100 զրահափոխադրիչ, ականներից պաշտպանված տրանսպորտային միջոցներ (MRAP), ավելի քան 1540 հետևակային շարժական մեքենաներ։ Պարբերականը հավելել է, որ Ուկրաինայի զինված…

Read More
Առցանցի մասին կարող ենք քննարկել. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների մասին

Առցանցի մասին կարող ենք քննարկել. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների մասին

Այսօր ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մեկնարկին՝ մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներով` հարցնելով, թե ինչ ընթացքում են դրանք, արդյոք նախատեսվո՞ւմ է քննարկում երկու խորհրդարանների միջև: ԱԺ նախագահը հայտնել է,…

Read More
Վրաստանի կառավարությունը հրապարակում է այն դեղերի ցանկը, որոնց համար սահմանվել է գնի վերին շեմ

Վրաստանի կառավարությունը հրապարակում է այն դեղերի ցանկը, որոնց համար սահմանվել է գնի վերին շեմ

Փետրվարի 15-ից դեղագործական ընկերություններն այլևս չեն կարողանա դեղերը վաճառել նշված գնից բարձր գնով։ Ինչպես նշված է կառավարության ֆեյսբուքյան էջում, առաջին փուլում 1300-ից ավելի խրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցների համար ուղեցույց է սահմանվել։ Այն աստիճանաբար որոշվում է նաև այլ դեղամիջոցների վրա։ Դեղորայքի համար որոշվող հղման գինը տարբերվում է օրիգինալ և դրա անալոգային գեներիկայի համար, ինչը կապահովի միջազգային…

Read More
Բոսֆորի նեղուցը փակ է նավերի երթևեկության համար

Բոսֆորի նեղուցը փակ է նավերի երթևեկության համար

Ուկրաինայից Ստամբուլ ուղևորվող 142 մետրանոց բեռնանավը գիշերը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է ղեկային կառավարումը և հայտնվել է ծանծաղուտում, տեղեկացնում է Anadolu գործակալությունը: Ստամբուլի  առափնյա ոստիկանության վարչությունը հայտնել է, որ նավը ծանծաղուտից դուրս բերելու համար փրկարար նավերն իրականացնում են համապատասխան գործողություններ: Տեղեկացվել է նաև, որ մինչև աշխատանքների ավարտը Բոսֆորի նեղուցը փակ կլինի նավերի երթևեկության համար:

Read More
Որքա՞ն է լինելու դեղերի գնի վերին շեմը Վրաստանում. ցանկ |

Որքա՞ն է լինելու դեղերի գնի վերին շեմը Վրաստանում. ցանկ |

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է այն դեղերի ցանկը, որոնք փետրվարի 15-ից դեղատներն այլևս չեն կարողանա վաճառել նշված գնից բարձր։ Ըստ նախարարության՝ դեղագործական ոլորտը պետք է վերանայի գները մինչև հունվարի 31-ը։ Եթե ​​ոլորտը որևէ դեղամիջոցի գնի հիմնավորված հիմնավորում ներկայացնի, նախարարությանը կից ստեղծված խորհուրդը կքննարկի հարցը, և որոշ դեղերի գինը կարող է ճշգրտվել։ Գերատեսչությունից հայտնում են, որ…

Read More
Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն. Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր
		16.01.2023 . Արցախ

Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն. Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր 16.01.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանագրերի՝ Գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Սամվել Շահրամանյանը նշանակվել…

Read More
Արարատ Միրզոյանը հունվարի 16-17-ը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

Արարատ Միրզոյանը հունվարի 16-17-ը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

Հունվարի 16-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։   Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։  

Read More
Արցախում պետպահուստից հատկացվող պարենը կտրոններով բաշխելու նպատակը դեֆիցիտի բացառումն է

Արցախում պետպահուստից հատկացվող պարենը կտրոններով բաշխելու նպատակը դեֆիցիտի բացառումն է

35-րդ օրն է Ադրբեջանը փակ է պահում Արցախը սնուցող միակ երակը: Այսօր Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ է տեղափոխվել Արցախում բնակվող ևս 4 պացիենտ: Մինչև այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող 28 մարդ, մյուսների համար Լաչինը փակ է, հումանիտար վիճակը ճգնաժամային: Եթե ճանապարհը չբացվի, երկրում մնացած պաշարները խնայողաբար…

Read More