Վրաստանը զեկույց է պատրաստել ԵՄ-ին անդամակցության համար Կոպենհագենի չափանիշներին համապատասխանության մասին
Վրաստանն առաջին անգամ զեկույց է պատրաստել Եվրամիությանն անդամակցության համար Կոպենհագենի չափանիշներին տարբեր ոլորտներում համապատասխանության մասին: Այս մասին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ Զեկույցը կներկայացվի Եվրահանձնաժողովին: Զեկույցի հիման վրա վերջինս գնահատական կտա Վրաստանի՝ քաղաքականության, տնտեսության և տարբեր ոլորտների ԵՄ չափանիշներին համապատասխանության վերաբերյալ: Փաստաթուղթը բաղկացած է 35 գլխից և պարունակում է վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ին…
