Սիրիայի արտգործնախարարն այցելել է Սաուդյան Արաբիա
Սիրիայի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Ֆեյսալ Միկդադը չորեքշաբթի ժամանել է Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է Saudi Press Agency-ն։ Ըստ հաղորդագրության՝ Ջիդայում Սիրիայի արտգործնախարարը բանակցություններ կանցկացնի՝ «նվիրված սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը հասնելու ջանքերին՝ միաժամանակ ապահովելով Սիրիայի միասնությունը, անվտանգությունը և կայունությունը»: Միկդադի այցը նման բարձր մակարդակի սիրիացի քաղաքական գործչի առաջին այցն է Սաուդյան Արաբիա…
