Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի մեկնաբանությանը
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանիի մեկնաբանությանը՝ կապված Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներին «անցանկալի անձ» հայտարարելու հետ: Քանանին նշել էր, որ Բաքուն խախտում է բարիդրացիության սկզբունքները: «Ադրբեջանի տարածքում անօրինական գործունեությունն անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների հետ, և ձեռնարկված քայլերը Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում են»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն: Նա Իրանին մեղադրել…
