Գնել Սանոսյանը հանդիպել է Վերին Լարսի անցակետում գտնվող հայ վարորդների հետ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։ Պատվիրակության անդամները ծանոթացել են մաքսային գործընթացների իրականացմանը, անցակետի տեխնիկական հնարավորություններին, թողունակությանը, անցակետի հնարավորությունների ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներին։ Սանոսյանը հանդիպում է ունեցել այդ պահին անցակետի տարածքում գտնվող հայ վարորդների հետ, քննարկել առկա խնդիրները։ Արձանագրվել է,…
