Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 11 բուժառու

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 11 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ այսօր՝ ապրիլի 2-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   8 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների…

Read More
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել  ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։   Նախագահ Հարությունյանին ուղեկցել են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:  

Read More
Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. Արայիկ Հարությունյան

Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. Արայիկ Հարությունյան

Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը… Այդ մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում։   «Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին:  …

Read More
Իրանը բողոքի նոտա է հղել Բաքվին

Իրանը բողոքի նոտա է հղել Բաքվին

Բաքվում Իրանի դեսպանությունն Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկել` որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների վիրավորական հրապարակումների հետ կապված։ Պաշտոնական Թեհրանը պահանջել է դադարեցնել «որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից վիրավորական ու ոչ պատշաճ գործողությունները»: Բացի այդ, դեսպանությունը նախազգուշացրել է այս «մեդիա-անբարոյականության» շարունակականության դեպքում երկու երկրների միջև հարաբերությունների վրա դրա բացասական, կործանարար հետևանքների մասին: Թեհրանը Բաքվից նաև նյութական փոխհատուցում է…

Read More
ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ

ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ

ԱՄՆ Արկանզաս, Իլինոյս և Ինդիանա նահանգներում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ մնացել են առանց էլեկտրականության։ Ավերվել են բնակելի տներ, խանութներ և այլ շինություններ, գրանցվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Արկանզասում արտակարգ դրություն է հայտարարվել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են՝ տարածաշրջանում վտանգավոր իրավիճակը պահպանվում է, վտանգված է ավելի քան 28 միլիոն մարդ:

Read More
Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով

ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով

ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման բարձր շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։ Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը կկազմի 1000 եվրո և 31 կգ այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով, ներմուծվում…

Read More
Ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար

Ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է փոխարինել Ենս Ստոլտենբերգին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ պաշտպանում են Ֆոն դեր Լայենի թեկնածությունը և կողմ են նրա նշանակմանը: Ընդ որում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա…

Read More
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ: Այս մասին ասվում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։ Փաստաթղթի համաձայն՝ բոլոր 33 ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով։ Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների դադարեցում, լիցենզիաների չեղարկում և այլ սահմանափակումներ, ընդհանուր առմամբ՝ 11 միջոցառում: Իրավաբանական…

Read More
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Հռոմի Ջեմելլի հիվանդանոցից: Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ հետազոտությունների արդյունքում լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվել. բժիշկները հակաբիոտիկներով բուժում են նշանակել: Հիվանդանոցից դուրս գալուց հետո Ֆրանցիսկոս պապը խոսել է լրագրողների և հավատացյալների հետ: Նա ասել է, որ չորեքշաբթի օրը…

Read More
Սոցցանցերում շրջանառվող լուրը, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է, չի համապատասխանում իրականությանը
		01.04.2023 . Արցախ

Սոցցանցերում շրջանառվող լուրը, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է, չի համապատասխանում իրականությանը 01.04.2023 . Արցախ

Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե, իբր, այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Արդեն 111 օր է՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ՝ հաղթահարելով բազմաթիվ…

Read More
Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Հերցոգ

Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Հերցոգ

Դատական փոփոխությունների շուրջ Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում՝ հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք հանդիպումներ ենք ունեցել կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու և փոխզիջումային լուծում գտնելու հույս կա»,- հավելել է նախագահը։ Հերցոգը նշել է, որ իր թիմը կանի հնարավորը՝ արձագանքելու…

Read More
«Ամբասադոր» հյուրանոցը հրկիզելու մեղադրանքով 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

«Ամբասադոր» հյուրանոցը հրկիզելու մեղադրանքով 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցում բռնկված հրդեհի հետ կապված 28-ամյա երիտասարդի ձերբակալության մասին։ Ինչպես տեղեկացրին վարչությունից, բերման է ենթարկվել քաղաքացի Ա.Լ. Ծննդյան տարեթիվ 1995թ. Նրան սպառնում է 3-ից 5 տարվա ազատազրկում։ «Հետաքննությունը պարզել է, որ Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցի սենյակներից մեկում հյուրը հրդեհ է բռնկել, որը տարածվել է հյուրանոցի երրորդ և չորրորդ հարկերում։ Հաղորդագրությունը…

Read More
Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները

Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները

Մոլդովայի և Ուկրաինայի նախագահներ Մայա Սանդուն և Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը և Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները: «Ուկրաինայի նախագահի հետ քննարկել ԵՄ երկկողմ օրակարգի մի շարք թեմաներ, այդ թվում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ընդլայնման, էներգետիկ անվտանգության ամրապնդման նախագծերի շուրջ մեր համագործակցությունը։ Մենք նաև պայմանավորվել ենք ավելի լավ համակարգել մեր ջանքերը ԵՄ-ին անդամակցության բանակցությունների…

Read More
Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը
		01.04.2023 . Միջազգային

Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը 01.04.2023 . Միջազգային

Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը՝ անկախ ուղևորության նպատակից և զբաղմունքից: Քիրբիի խոսքով՝ այս պահին ԱՄՆ քաղաքացիների համար Ռուսաստանում գտնվելու ժամանակը չէ։ «Ռուսաստանը ձեզ համար լավագույն տեղը չէ, նույնիսկ եթե դուք լրագրող եք»,- ասել է Քիրբին CNN-ի հետ հարցազրույցում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո…

Read More
Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր՝ ապրիլի 1-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   5 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար,…

Read More
ԱՄՆ Սենատում օրինագիծ է ներկայացվել, որը նախատեսում է սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման աջակցության մեծացում

ԱՄՆ Սենատում օրինագիծ է ներկայացվել, որը նախատեսում է սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման աջակցության մեծացում

ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է ավելացնել ԱՄՆ աջակցությունը սեւծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման համար։ Օրինագծի անվանումն է՝ «2023 թվականի Սևծովյան անվտանգության ակտ»։ Դրա հեղինակների թվում են հանրապետական ​​և դեմոկրատ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ջին Շահինը, Միթ Ռոմնին, Բեն Քարդինը, Դիկ Դուրբինը և այլք: Օրինագիծը կարևորում է Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը որպես…

Read More
Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում

Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում

Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի պատմական կենտրոնում գտնվող «Ամբասադորի» հյուրանոցում, հայտնում է Ռուսթավի-2 հեռուստաալիքը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է քառահարկ շենքի երրորդ և չորրորդ հարկերում։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հյուրանոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Դեպքի վայրում հրշեջ-փրկարարական ծառայությունները շարունակում են աշխատանքը: Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան, հայտնի չէ նաև հրդեհի պատճառը: Ռուսթավի-2-ի փոխանցմամբ՝ շենքում գտնվող…

Read More
63 ավտոմեքենա և լրացուցիչ ևս 3-ը, ինչ նպատակով է Ախալցխայի քաղաքապետարանն օգտագործում  ավտոմեքենաները

63 ավտոմեքենա և լրացուցիչ ևս 3-ը, ինչ նպատակով է Ախալցխայի քաղաքապետարանն օգտագործում ավտոմեքենաները

Ախալցխայի քաղաքապետարանը իր հաշվին գրանցված  ունի 29 ավտոմեքենա, հավելյալ քաղաքապետարանն օգտագործում է 34 ոչավտորիզացված ավտոմեքենա, այս մասին տեղեկությունը հայտարարում  են քաղաքապետարանում։ Այն փաստը, որ քաղաքապետարանն ունի առաջարկվածից շատ տրանսպորտային միջոցներ, նշված է նաև Պետական ​​աուդիտի ծառայության 2021թ-ի հաշվետվության մեջ։ Փաստաթղթի հրապարակումից հետո քաղաքապետարանը 2022 թվականին գնել է ևս 5 ավտոմեքենա, իսկ այս տարի մրցույթ է…

Read More
Ռուսաստանն ապրիլի 1-ից կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Ռուսաստանն ապրիլի 1-ից կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Ապրիլի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, գրում է BBC-ն և նշում, որ խաղաղ ժամանակ դա կլիներ դիվանագետների աննշան և ծրագրված ռոտացիա։ Մինչդեռ Ուկրաինայում սկսած պատերազմի ժամանակ իրավիճակն այլ տեսք ունի: «Ուկրաինայում ռուսական պատերազմի սկզբից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարբերաբար քննարկում է դրա հետ կապված հարցեր։ Եվ հիմա Ռուսաստանը դառնում է դրա նախագահը, գրում…

Read More
ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի 2 խախտում. ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի 2 խախտում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 31-ի ամփոփագրում, ներկայացնելով իրավիճակը ԼՂ վերահսկողության գոտում, նշել է. «Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 30 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական…

Read More
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ,…

Read More
Արցախում 782 տնտեսվարող աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը

Արցախում 782 տնտեսվարող աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 110-րդ օրվա տեղեկագիրը: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 980 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 229 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ…

Read More
Արցախի ԱԳ նախարարը և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Արցախի ԱԳ նախարարը և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը։  Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հետագա անելիքների ու հումանիտար ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Լորան Վոքիեն  վստահություն է հայտնել, որ Արցախի և իր ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ միայն ավելի…

Read More
Փոլադ Բյուլբյուլօղլուն Լավրովի տեղակալի հետ քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը

Փոլադ Բյուլբյուլօղլուն Լավրովի տեղակալի հետ քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը

Մարտի 31-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպման ընթացքում կառուցողական եղանակով քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Շոշափվել են նաև տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համաձայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

Read More
Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը
		31.03.2023 . Միջազգային

Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը 31.03.2023 . Միջազգային

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին և 31-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի ազգային անվտանգության և կոռուպցիայի կանխարգելման հարցերով խորհրդական Կեստուտիս Լանչինսկասի, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարարներ Յովիտա Նելյուպշիենեի և Մանտաս Ադոմենասի հետ։   Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների…

Read More
Ստոլտենբերգը ողջունել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի որոշումը

Ստոլտենբերգը ողջունել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի որոշումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ողջունում է Թուրքիայի խորհրդարանի որոշումը՝ հաստատելու դաշինքին միանալու Ֆինլանդիայի դիմումը։ «Սա ՆԱՏՕ-ի ամբողջ ընտանիքը կդարձնի ավելի ամուր և անվտանգ»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։ Այսպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրեցին Հելսինկիի անդամակցության դիմումը։ Մնացած արարողակարգային գործընթացների ավարտից հետո Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ին անդամակցելու ընթացակարգի…

Read More
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. վարչապետ

Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում: Ողջույնի խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Վոքիե, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ուրախ եմ կրկին հանդիպելու համար: Մենք նաև ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բարձր…

Read More
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հրավիրված ԱԽ արտահերթ նիստում քննարկվել են Արցախի պաշտպանությանն առնչվող հարցեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հրավիրված ԱԽ արտահերթ նիստում քննարկվել են Արցախի պաշտպանությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման խստացման և չդադարող սադրանքների  պայմաններում Արցախի պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը։ Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային…

Read More
Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրություն տան. Քանանի
		31.03.2023 . Տարածաշրջան

Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրություն տան. Քանանի 31.03.2023 . Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի՝ Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու հայտարարությանը և խստորեն դատապարտել է  այն, գրում է ISNA գործակալությունը: «Սա Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու՝ սիոնիստական ռեժիմի չարամիտ մտադրությունների հերթական ապացույցն է»,-ասել է Քանանին: Նա նշել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարություններն այդ երկրների…

Read More