Արդարադատության միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Թեհրանի հայցն ընդդեմ ԱՄՆ-ի՝ իրանական ակտիվների գործով
Արդարադատության միջազգային դատարանը անօրինական է ճանաչել ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվների մի մասի սառեցումը և պահանջել է փոխհատուցում վճարել Թեհրանին։ Դատարանը որոշել է, որ փոխհատուցման չափի հետ կապված հարցը կողմերը պետք է լուծեն 24 ամսվա ընթացքում, հակառակ դեպքում այդ գործը կստանձնեն դատավորները, գրում է Euronews-ը: «Դատարանը եզրակացրեց, որ Միացյալ Նահանգները խախտել է Բարեկամության պայմանագրի 4-րդ հոդվածի…
